Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մուստաֆա Շենթոփ. Թուրքիան հասավ իր նպատակներին Սիրիայում

Մուստաֆա Շենթոփ. Թուրքիան հասավ իր նպատակներին Սիրիայում
19.10.2019 | 13:33

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը մեկնաբանելով Անկարայի և Վաշինգտոնի համաձայնությունը՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է, որ Թուրքիան հասել է իր նպատակներին Սիրիայի հյուսիսում՝ տեղեկացնում է Հուրիյեթը: Շենթոփը նշել է, որ անբողջ աշխարհը տեսավ Թուրքիայի դիվանագիտական և ռազմական ուժը:


«Թուրքիան հիշում է բոլոր երկրների դիրքորոշումները, որոնք հայտնել են «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի վերաբերյալ»- ասել է Շենթոփը:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ