Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կատալոնիայում՝ ցույցեր և ընդհարումներ

Կատալոնիայում՝ ցույցեր և ընդհարումներ
19.10.2019 | 22:02

Կատալոնիայում վերստին ցույցեր են և երթեր: Արդեն հինգ օր շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում հետզհետե ավելի հաճախ է բռնություն տեղի ունենում:
Զայրացած ցուցարարները քարեր են նետում ոստիկանների վրա և հրկիզում են աղբամանները: Ոստիկանները Բարսելոնայի մի շարք կենտրոնական պողոտաներում և հրապարակներում չեն կարողանում դուրս մղել մարդկանց ու ստիպել ակցիաները շարունակել մայթերին: Կատալոնացիները պահանջում են ազատ արձակել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռներով երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անջատական լիդերներին: Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բարսելոնա կուղարկվեն ոստիկանության լրացուցիչ ջոկատներ: Կատալոնիայի անջատականների երկրամասային ղեկավար Կուիմ Տորան Մադրիդին դիմել է բանակցություններ սկսելու կոչով:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ