Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անձանգիր՝ առանց քննության. ՌԴ-ն ուկրաինացիներին լեզվակիր է ճանաչել

Անձանգիր՝ առանց քննության. ՌԴ-ն ուկրաինացիներին լեզվակիր է ճանաչել
20.10.2019 | 11:24

Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներն ազատվել են ռուսերենի կրողը լինելու քննություն հանձնելուց։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հավելելով, որ Ռուսաստանի կառավարությունը որոշումը հոկտեմբերի 17-ին է ստորագրել։


Նշենք, որ մինչ այս երկու երկրների քաղաքացիները Ռուսաստանում ապրելու իրավունք և քաղաքացիություն ստանալու համար պարտավոր էին ռուսաց լեզվի քննություն հանձնել։
«Այժմ Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները, որ ցանակնում են ՌԴ քաղաքացի դառնալ կամ բնակվելու իրավունք ստանալ, պետք է ընդամենն անձամբ հայտադիմում լրացնեն, որ սահմանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք էր ստորագրել, ըստ որի՝ անկախ կառավարության սահմանած սահմանափակումներից՝ Ուկրաինայի քաղաքացիները ՌԴ-ում ժամանակավոր ապրելու իրավունք էին ստանում։

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ