Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանը՝ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքում է

Հայաստանը՝ միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների շարքում է
23.10.2019 | 00:15

Համաշխարհային հարստության մասին հերթական հաշվետվությունն է ներկայացրել շվեյցարական Credit Suisse բանկը, գրում է Rusarminfo-ն:
Ըստ բանկի՝ Հայաստանը միջինից ցածր եկամուտներ ունեցող պետությունների շարքին է դասվում: «Credit Suisse-ի տվյալներով՝ 2019-ին ՀՀ մեկ քաղաքացուն բաժին ընկնող միջին գումարի չափը 19 հազար 517 դոլար է»,- գրում է աղբյուրը:


Credit Suisse-ը հաշվարկել է, որ մեր երկրի բնակիչերի ունեցած դրամական միջոցների ընդհանուր գումարը 42 միլիոն դոլար է:
Նշվում է, որ մեր հարևան Վրաստանի բնակիչները նույնպես միջինից ցածր եկամուտ ունեն, իսկ Ադրբեջանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկում է:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ