«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բրեկզիտի որոշումը ԵՄ կհրապարակի առաջիկա օրերին

Բրեկզիտի որոշումը ԵՄ կհրապարակի առաջիկա օրերին
23.10.2019 | 00:20

Բրեկզիտի վերջնաժամկետի հետաձգման որոշումը ԵՄ ղեկավարները կհրապարակեն առաջիկա օրերին՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Ես խորհրդակցում եմ ԵՄ պետությունների ղեկավարների հետ, թե ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը բրեկզիտի հետաձգման հարցում, և որոշումը կկայացվի առաջիկա օրերին: Ակնհայտ է, որ այդ խորհրդակցությունների արդյունքները մեծապես կախված են այն որոշումներից, որ կկայացնի կամ չի կայացնի Բրիտանիայի խորհրդարանը: Հարկավոր է, սակայն, շատ հստակորեն նշել` մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց ես ասել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնին` առանց համաձայնագրի բրեկզիտը մեր որոշումը չի լինի», - ասել է Տուսկը:

Դիտվել է՝ 256

Մեկնաբանություններ