Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բաշար Ասադ. Էրդողանը գող է

Բաշար Ասադ. Էրդողանը գող է
23.10.2019 | 00:23

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իդլիբում այցելել է զինված ընդդիմության ջոկատների դեմ մարտնչող կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին: Դիմելով զինվորականներին` Ասադն ընդգծել է. «Իդլիբի ռազմաճակատը նույնքան կարևոր է, որքան մարտական գործողությունների մյուս հատվածները»:

Բաշար Ասադն անդրադարձել է երկրի հյուսիսում թուրքական բանակի հարձակմանը: «Մեր տեսանկյունից Էրդողանը գող է: Նա գործարաններ է թալանել, «Իսլամական պետության» հետ համագործակցելով ցորեն ու նավթ էր գողանում, այժմ էլ սկսել է հող գողանալ», - հայտարարել է Սիրիայի նախագահը:

Դիտվել է՝ 272

Մեկնաբանություններ