Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գագիկ Ծառուկյանը Թովմասյանի հանցանքն ապացուցող փաստեր է պահանջում

Գագիկ Ծառուկյանը Թովմասյանի հանցանքն ապացուցող փաստեր է պահանջում
23.10.2019 | 00:25

Գագիկ Ծառուկյանը փաստեր է պահանջում, որ Հրայր Թովմասյանը ՍԴ լեգիտիմ նախագահ չէ, որ հանցանք է գործել: ԲՀԿ նախագահի ձևակերպմամբ՝ մինչև հիմա միայն դադարկ-դատարկ խոսակցություններ է լսել։ «Էսօր հիմնական խնդիրը Թովմասյանն ա, խնդիր չկա: Թող հանցակազմ ներկայացնեն, հանցակազմ լինի, որ նա ինչ-որ հանցանք է կատարել, մենք բոլորս միասին կողմ ենք՝ թող պատժեն: Մենք հանցագործությանը կողմ չենք, մենք ուզում ենք, որ պատիժ լինի: Բայց, ասենք, իմ համար, ես, որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, 18-ին, ինչ-որ չարաշահումներ․․․ դա իմ համար անընդունելի ա: Իրենց քայլերով անհարմար վիճակի մեջ են դնում վարչապետին, ուրեմն տվյալ մարդիկ չեն համապատասխանում իրենց պաշտոնին»:


Հարցին՝ համարու՞մ է, որ Թովմասյանը ՍԴ-ի լեգիտին նախագահ է, Ծառուկյանը պատասխանեց․ «Թող հիմնավորումը բերեն, որ լեգիտիմ չի, մենք էլ ասենք լեգիտիմ չի: Բայց էսօր ո՞վ ա էդ հարցը բերել, դրել, ներկայացրել: Ամեն մեկը մի դատարկ-դատարկ բան ա ասում, բոլորին շփոթության մեջ ա գցում, իբրև ինքը դառնում ա էդ կինոյի հերոսը կամ կինոյի տղեն»: Գագիկ Ծառուկյանը չի շտապում հայտարարել, թե Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ