Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդմոն Մարուքյան. Ոնց հարուցել են, այդպես էլ կարճելու են

Էդմոն Մարուքյան. Ոնց հարուցել են, այդպես էլ կարճելու են
23.10.2019 | 00:27

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հրայր Թովմասյանին վերաբերող քրեական գործն անապագա չունի՝ «ոնց հարուցել են, այդպես էլ կարճելու են»: Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ, ապա՝ նախագահ դառնալու գործընթացում քրեորեն հետապնդելի արարք Մարուքյանը չի տեսնում. «Կա քաղաքական պայմանավորվածություն, որը հիմա, այս պարագայում անհնար է քրեորեն հետապնդելի դարձնել: Որովհետև էդ պարագայում մեզ գիտե՞ք ինչ է պետք․մեզ պետք է, որ, օրինակ, Գագիկ Հարությունյանը ցուցմունք տա և ասի, օրինակ՝ մի օր առավոտը 10-ն անց 24 ինձ հրավիրեց Սերժ Ազատի Սարգսյանը իր կաբինետ և ասեց՝ Գագիկ Գարուշիչ, գնա և վաղաժամ հրաժարական տուր: Եվ ես գնացի, տվեցի այդ հրաժարականը, որից հետո նա պայմանավորվել էր, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը դառնար ՍԴ անդամ: Եթե նման ցուցմունք տա Գագիկ Հարությունյանը, գուցե: Իսկ եթե դուք կարծում եք, որ նման ցուցմունք կարող է լինել, դա խելագարության կանխավարկածի շրջանակներում կարող ենք դիտարկել»:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ