Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լիլիթ Մակունց. Քաղաքական հետապնդում չի կարող լինել այն իշխանության պարագայում, որ մերժել է քաղաքական հետապնդումներ երևույթը

Լիլիթ Մակունց. Քաղաքական հետապնդում չի կարող լինել այն իշխանության պարագայում, որ մերժել է քաղաքական հետապնդումներ երևույթը
23.10.2019 | 00:28

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Արսեն Բաբայանի հարցում քաղաքական դրդապատճառները բացառում է․«Իրավապահ մարմինները, ես հույս ունեմ, որ գործում են այն լիազորությունների և գործառույթների շրջանակում, որոնք իրենք պետք է իրականացնեն, և հույս եմ հայտնում, որ իրավական փաստերի, հիմնավորումների հիման վրա են ներգրավվում քննությանը: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներ,նման մեկնաբանություններին, չի կարող նման բան լինել, չի կարող լինել այն իշխանության պարագայում, որը մերժել է քաղաքական հետապնդումների ընդհանրապես երևույթը»:

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ