Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընդդիմության 9 նախագծերը դուրս մնացին ԱԺ օրակարգից

Ընդդիմության 9 նախագծերը դուրս մնացին ԱԺ օրակարգից
23.10.2019 | 00:29

Երկու ժամ Ազգային ժողովում քննարկվում էին ընդդիմադիր խմբակցությունների 9 օրինագծերը օրակարգ բերելու հարցը: Նախագծերը դրական եզրակացություն չէին ստացել հանձնաժողովներում և լիագումար նիստի օրակարգ մտնելու համար պետք է քվեարկության դրվեին: Օրինագծերի թվում էին՝ առաջարկները եկամտահարկի վերադարձը նաև քաղաքացիաիրավական պայմանագիր ունեցող աշխատողների վրա տարածելու, կամավոր բժշկական ապահովագրություն նախընտրող քաղաքացիների համար եկամտահարկի որոշ մասի վերադարձ նախատեսելու կամ ուսանողների կրթաթոշակները բարձրացնելու վերաբերյալ: Բոլորն նախագծերը մնացին մեծ օրակարգից: Հանձնաժողովների անդամները պնդեցին, թե նախագծերը լիագումար նիստում քննարկելու կարիք չկա, հանձնաժողովներում քննարկվել են և օրինագծերի հետ կապված իրենց մատնանշած խնդիրները որևէ կերպ չեն լուծվել։

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ