Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գագիկ Ծառուկյան. Այս թաքուն գործընթացով վիրավորել են ժողովրդին

Գագիկ Ծառուկյան. Այս թաքուն գործընթացով վիրավորել են ժողովրդին
23.10.2019 | 00:34

Նախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելը քննադատում են նաև խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է՝ այս թաքուն գործընթացով վիրավորել են ժողովրդին և խորհրդարանին: «Դատապարտում եմ հենց էդ բառի համար, որ դա թաքուն է։ Հեղափոխություն ժողովուրդն ինչի՞ համար է կատարել, պատրաստ է ժողովուրդը ամեն ինչի էլ, բայց տեղյակ լինի, գիտակցի, լսի։ Էս հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն, թաքուն բառը վիրավորական է մեր բոլորի համար», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ