Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ալեն Սիմոնյան. Պետությունը չի դիմանում մրցակցությանը

Ալեն Սիմոնյան. Պետությունը չի դիմանում մրցակցությանը
23.10.2019 | 00:40

Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասում է՝ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի վերանայման կարիքը իսկապես կա: «Պետական հիմնարկների, մարմինների աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետև այսօր մասնավորը ավելի լավ պայմաններ է հաճախակի առաջարկում, և մասնագետները, որոնք պետությանը պետք են՝ հեռանում են, պետությունը չի դիմանում մրցակցությանը», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ