Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թեհրանը և Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արևելքի իրադրությունը

Թեհրանը և Մոսկվան կկարողանան կայունացնել Մերձավոր Արևելքի իրադրությունը
23.10.2019 | 00:44

Անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունն ազդում է Մերձավոր Արևելքում իրադրության վրա և թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում՝ Պեկինում անվտանգության հարցերին նվիրված Սյանշանի համաժողովում ТАСС-ին ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Մեհդի Ռաբանին:

«Ցավոք, այժմ Մերձավոր Արևելքում անվտանգության ոլորտի իրադրությունն այնքան էլ լավ չէ: Սակայն այնպիսի երկրների համագործակցության շնորհիվ, ինչպիսին են Իրանն ու Ռուսաստանը, այդ ոլորտի իրադրությունը կբարելավվի: Մենք վստահ ենք դրանում», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ