Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուբեն Մելիքյան. Պնդում եմ, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է

Ռուբեն Մելիքյան. Պնդում եմ, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է
23.10.2019 | 00:44

Կարծում եմ՝ քննչական մարմինների մեր գործընկերները պետք է պատասխանեն` ի՞նչ իշխանության յուրացման փորձ է եղել, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության փաստին։ «Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են մեղսագրում Արսեն Բաբայանին, ինչու՞ են նրան ձերբակալել, ինչու՞ են կտրել իր ընտանիքից։ Միանշանակ նրան չպետք է ձերբակալեին։ Ես պնդում եմ, որ նա քաղբանտարկյալ է, քաղաքական էլեմենտն ակնհայտ է», - ասաց նա։

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ