ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը սուր է

Պուտինն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակը սուր է
23.10.2019 | 00:46

Ընդունելով Թուրքիայի նախագահին Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է. «Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված է, մենք բոլորս դա տեսնում ենք, հասկանում, ես կարծում եմ՝ մեր այսօրվա հանդիպումը, մեր խորհրդակցությունները շատ պահանջված են: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք է բերվել վերջին ժամանակներս, իր դերը կխաղա այն բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօրվա դրությամբ կան տարածաշրջանում, և թույլ կտա պատասխաններ գտնել բոլոր, նույնիսկ շատ բարդ հարցերին՝ ի շահ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների»:

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ