ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության վերսկսման պատրաստակամության մասին

Էրդողանը հայտարարել է Սիրիայում գործողության վերսկսման պատրաստակամության մասին
23.10.2019 | 00:47

Թուրքիան կվերսկսի գործողությունները Սիրիայի հյուսիսում, եթե 120 ժամ անց ԱՄՆ-ն չկատարի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու պայմանավորվածությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ նախքան Սոչի մեկնելը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում «վնասազերծվել է» 775 ահաբեկիչ, սպանվել է թուրք 7 զինծառայող, Սիրիական ազգային ընդդիմադիր բանակի 79 մարտիկ և Թուրքիայի 20 քաղաքացիական անձ: Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ չի բանակցելու քրդերի հետ:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ