«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Գագիկ Ծառուկյան. Արսեն Բաբայանին ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է

Գագիկ Ծառուկյան. Արսեն Բաբայանին ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է
23.10.2019 | 00:48

Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը։

«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է», - ասաց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարն ասաց նաև, թե կյանքը շարունակվում է, և մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ