Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լիլիթ Մակունց. Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը

Լիլիթ Մակունց. Ազգային ժողովը կառավարության հետ կքննարկի, թե ինչու է գաղտնի բարձրացրել նախարարների աշխատավարձը
23.10.2019 | 00:55

Պետական կառավարման համակարգում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ ես առիթ ունեցել եմ ասելու, որ իմ կարծիքով պետական կառավարման համակարգում պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ, Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Լրագրողները Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին` Ազգային ժողովը կառավարությունից բացատրություն կպահանջի՞, թե ինչու է այդ որոշումը գաղտնի կայացվել։ «Առաջիկայում հասկանալով և գործադիրի հետ քննարկելով հարցը, ձեզ կտեղեկացնենք», - պատասխանեց Լիլիթ Մակունցը:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ