«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շվեյցարական բանկը հրապարակել է համաշխարհային հարստության զեկույցը

Շվեյցարական բանկը հրապարակել է համաշխարհային հարստության զեկույցը
23.10.2019 | 01:07

Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության և մեծահարուստների մասին զեկույցը: Հայաստանը պատկանում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության համատեղ հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար: Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին, որի բնակչության ընդհանուր հարստությունը կազմել է 37 մլրդ դոլար: Ադրբեջանն ընդգրկվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Բնակչության համատեղ կարողությունը կազմել է 83 մլրդ դոլար: Credit Suisse-ի գնահատմամբ՝ 2019-ին Հայաստանի մեկ քաղաքացուն բաժին ընկնող հարստության ծավալը կազմել է 19 517 դոլար:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ