Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արման Բաբաջանյանը խիստ կարևորում է հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտումը

Արման Բաբաջանյանը խիստ կարևորում է հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտումը
23.10.2019 | 01:08

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը 1991-ի հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման համար կարևորում է թե Ազգային ժողովի, թե նոր իշխանության կողմից պայմանների ապահովումը:

«Հոկտեմբերի 27-ի հետևանքները չենք հաղթահարվել մինչև օրս, քանի որ այդ օրվա ոճրագործությունը մեր պետության վրա թողել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական լրջագույն ազդեցություններ: Դրանք չեն հաղթահարվել, քանի որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականում չի բացահայտվել: Մենք որպես նոր Հայաստանի ԱԺ-ի պատգամավորներ, որպես նոր Հայաստանի օրենսդիր իշխանություն, քաղաքական ու բարոյական պարտք ունենք հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի առաջ: Մենք պետք է կարողանանք երկրի զարգացման ընթացքը վերադարձնել այն հանգրվանին, որում այն կանգ է առել հոկտեմբերի 27-ի դավադիր կրակոցներով: Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք ապահովել պայմաններ՝ հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտման համար»,-ասաց Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին: Նրա կարծիքով՝ ցավոք այդ խնդիրն անգամ ձևակերպված չէ Հայաստանի քաղաքական օրակարգում: Բաբաջանյանի համոզմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է ցուցաբերել համապատասխան ու համարժեք քաղաքական կամք ու հանձնառություն՝ ձեռնամուխ լինելու հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտմանը: Նա նշեց՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի մտածել Հայաստանի զարգացման ու առաջընթացի մասին:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ