Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին

Պուտինը հայտարարել է Սիրիայի հարցով կայացված ռուս-թուրքական «ճակատագրական որոշումների» մասին
23.10.2019 | 12:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 7 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ, որ նա անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական»՝ վստահ, որ թույլ կտան կարգավորել թուրք-սիրիական սահմանին ձևավորված լարված իրավիճակը: Նախագահները հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը:


Թել Աբյադ և Ռաս Ալ Այն քաղաքների միջև 32 կմ երկարությամբ ձգվող գոտու ստատուս-քվոն, որտեղ տեղի էին ունենում «Խաղաղության ակունք» ռազմարշավի գործողությունները, կպահպանվի: Մոսկվան և Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողությունների գոտուց այն կողմ գտնվող տարածքում չորեքշաբթի առավոտվանից մուտք կգործեն սիրիացի զինծառայողները և ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը 30 կմ երկարությամբ ձգվող սահմանամերձ գոտուց: Քրդական ուժերի դուրս բերումից հետո կսկսվի ռուս-թուրքական համատեղ հերթապահությունը սահմանից մինչև արևմուտք և արևելք ընկած՝ նախատեսված հատվածում, բացի Կամիշլի քաղաքից:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ