Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ-ն ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծը չընդունեց և ուղարկեց առաջարկների ստացման փուլ

ԱԺ-ն ԱԱԾ և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծը չընդունեց և ուղարկեց առաջարկների ստացման փուլ
23.10.2019 | 12:52

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ ԼՀԿ-ի օրենքի նախագիծը և քվեարկությամբ ուղարկեց գրավոր առաջարկների ստացման փուլ՝ 113 կողմ ձայնով: Նախագիծը գրավոր առաջարկների ստացման փուլ ուղարկելու առաջարկ արեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


Նախորդ օրը նախագծի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հիշեցնելով, որ սկզբունքորեն իրենք կողմ են նախագծի բովանդակությանը, առաջարկեց դեմ քվեարկել, հետ ուղարկել երկրորդ ընթերցման առաջարկությունների փուլ և լրամշակելուց ու համալրելուց հետո միայն փաթեթն ընդունել: Վարդանյանը հիշեցրեց՝ ԱԺ կանոնակարգով սահմանվում է, որ եթե նախագիծը չի ընդունվում, քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել ԱԺ որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Արդյունքում նա նախագծի հեղինակին առաջարկեց այս նորմով առաջնորդվելով, նման առաջարկ ներկայացնել ԱԺ-ին: ԼՀԿ խմբակցության ղեկավարն իր ելույթում նշեց, որ պատրաստ են դրան:


«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ