Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանի աշխատակազմում պատմել են Անկարայի և Մոսկվայի պայմանավորվածությունների մասին

Էրդողանի աշխատակազմում պատմել են Անկարայի և Մոսկվայի պայմանավորվածությունների մասին
23.10.2019 | 12:58

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմում պատմել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հոկտեմբերի 22-ին Սոչիում բանակցությունների մասին,որոնք ավարտվել են փոխըմբռնման հուշագրի ստորագրումով: Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանն ու Թուրքիան ընդունում են Սիրիայի միասնության և ամբողջականության սկզբունքները, ինչպես նաև իրենց պատրաստակամությունն են հայտնում շարունակելու ահաբեկիչների դեմ պայքարը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը Twitter-ի իր էջում գրել է, որ Անկարայի և Մոսկվայի պայմանավորվածություններն անկախ են Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնություններից՝ կապված թուրքական՝ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի դադարեցման հետ:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ