«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինն ու Էրդողանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Սոչիում

Պուտինն ու Էրդողանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Սոչիում
23.10.2019 | 17:37

Սոչիում 7 -ժամյա քննարկումից հետո Պուտինն ու Էրդողանը լրագրողների համար արել են հայտարարություններ, որից հետո հրապարակվել է ՌԴ-ի ու Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված փոխըմռնման հուշագիրը, որի տեքստը հրապարակել է Kremlin.ru կայքը:


«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը համաձայնել են.
1.Երկու կողմերը հաստատում են իրենց հակվածությունը Սիրիայի քաղաքական միասնությանը ու տարածքային ամբողջականությանը, նաև Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը:
2.Նրանք ընդգծում են իրենց վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության դեմ՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով և դիմակայել սիրիական տարածքում անջատողական ձգտումներին:
3.Այդ ենթատեքստում գոյություն ունեցող ստատուս քվոն «Խաղաղության ակունք» գործողության ներկա շրջանում Թել Աբյադի ու Ռաս Ալ Այնի միջև 32 կիլոմետր խորությամբ կպահպանվի:
4.Երկու կողմերն էլ հաստատում են Ադանայի համաձայնագրի կարևոր նշանակությունը, ՌԴ-ն նպաստելու է Ադանայի համաձայնագրի կենսագործմանը ներկա պայմաններում:
5. 2019-ի հոկտեմբերի 23-ի 12.00-ից սիրիաթուրքական սահմանի սիրիական կողմում՝ «Խաղաղության ակունք» գործողության գոտուց դուրս տեղակայվում են ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ստորաբաժանումները: Նրանք նպաստելու են Քրդերի ազատագրական ուժերի ստորաբաժանումների ու զենքի դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կիլոմետր հեռու՝ 150 ժամում՝ 2019-ի հոկտեմբերի 23-ի12.00-ից հետո: Այդ պահից կսկսվի ռուս-թուրքական համատեղ պարեկումը սահմանից արևմուտք ու արևելք 10 կիլոմետր խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից, բացի Կամիշլիից:
6. Քրդական ազատագրական ուժերի բոլոր ստորաբաժանումները և նրանց զենքերը պետք է դուրս բերվեն Մանբիջից ու Թալ Ռիֆատից:
7. Երկու կողմերն էլ անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկեն ահաբեկչական տարրերի ինֆիլտրացիան կանխելու համար:
8. Համատեղ ջանքեր կգործադրվեն փախստականների անվտանգ ու կամավոր վերադարձին նպաստելու համար:.
9. Կստեղծվի համատեղ մեխանիզմ՝՝ Հուշագրի իրականացման համակարգման ու վերուծության վերահսկողության համար:
10.Երկու կողմերը շարունակում են աշխատել սիրիական կոնֆլիկտի քաղաքական լուծման որոնման վրա Աստանայի մեխանիզմի շրջանակներում և աջակցելու են սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը»:


Ադանայի համաձայնագրի մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է դեռ 2019-ի հունվարի 28-ին. «Մոսկվան հնարավոր է համարում, որ Անկարան ու Դամասկոսն օգտագործեն Ադանայի համաձայնագիրը՝ ապահովելու իրենց ընդհանուր սահմանի անվտանգությունը»: 1998-ի սեպտեմբերին Ադանայում կնքվել է թուրք-սիրիական համաձայնագիր, որի համաձայն՝ Սիրիան դադարեցրել է աջակցությունը Քուրդիստանի աշխատավորական կազմակերպությանը և իր տարածքից արտաքսել է Աբդուլա Օջալանին:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ