Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները

Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունները
23.10.2019 | 21:57

Թեհրանը ողջունում է Սիրիայի հարցով համաձայնագիրը, որը երեքշաբթի կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսում հրադադարի համաձայնագիրը դրական քայլ է տարածաշրջան կայունության և անդորրի վերադարձման ճանապարհին», - Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա: Մուսավին ավելացրել է, որ «Իրանը ողջունում է ցանկացած գործողություն, որը նպաստում է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և ազգային ինքնիշխանության ամրապնդմանը»:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ «պայմանավորվածությունների ձեռքբերումը կնպաստի անվտանգության հետ կապված Թուրքիայի մտահոգության վերացմանը»: «Իրանը Ադանայի համաձայնագրում համապատասխան հիմք է տեսնում Թուրքիայի և Սիրիայի միջև խնդրի լուծման համար, և այս կապակցությամբ պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Անկարայի և Դամասկոսի միջև երկխոսություն հաստատելու համար», - նշել է նա:

Դիտվել է՝ 292

Մեկնաբանություններ