Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նիկոլ Փաշինյան. Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են

Նիկոլ Փաշինյան. Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են
23.10.2019 | 21:59

Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են, համոզված ենք, որ բարդություններ չենք ունենա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կա հարցի լուծման մի քանի սցենար, հարցը քննարկվել է ռուսաստանցի գործընկերների հետ։
«Կարծում եմ՝ խնդիրը կառավարելիության տիրույթում է», - ասաց նա:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ