Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը

Նիկոլ Փաշինյան. Հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը
23.10.2019 | 22:00

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխավարձերը գաղտնի բարձրացնելու հանձնարարականի մասին։ Մարուքյանը նշեց, որ խնդիր է տեսնում գաղտնիության մեջ, մինչդեռ պարգևավճարներին դեմ չէ։


Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ որոշման արդյունքում ոմանց աշխատավարձերն իջել են, ոմանցը՝ բարձրացել։ «Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային։ Որևէ տեղից փող չենք կտրել՝ աշխատավարձերը բարձրացրել։ Դա արվել է անհարմար վիճակը հանելու համար, որ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրի», - ասաց վարչապետը ։ Էդմոն Մարուքյանն հետաքրքրվեց՝ ինչու՞ է աշխատաարձերի բարձրացումը գաղտնի կատարվել։ «Խոսել գաղտնիության մասին տեղին չէ։ Նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր։ Որ գաղտնի է գնացել, զուտ ներքին աշխատանքային ընթացակարգ է եղել։ Եթե այդ ամենը գնացել է գաղտնի գրիֆով, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի է արվել։ Մեր նախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Թե ինչու այդ պահին չենք հայտարարել, նույնն է, որ ասենք՝ այս ամիս էլ պարգևավճար տվեցինք, հաջորդ ամիս էլ տվեցինք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը միաժամանակ նշեց, որ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը։ Ավելին՝ բարձրանալու է նաև 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ