Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քրդերը չեն մեկնաբանել Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնագիրը

Քրդերը չեն մեկնաբանել Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնագիրը
23.10.2019 | 22:06

Սիրիայում քրդերը դեռ չեն մեկնաբանել համաձայնագիրը, որը նախօրեին կնքել են Թուրքիան և Ռուսաստանը՝ հայտնում է Al Jazeera- ն: Հրապարակման համաձայն՝ քրդերը ԱՄՆ-ին մեղադրում են դավաճանության մեջ, քանի որ ամերիկյան զորքերը դուրս են բերվել տարածաշրջանից՝ ճանապարհ բացելով Թուրքիայի ռազմական գործողությունների համար:

«Դրանից հետո նրանք ստիպված եղան օգնություն հայցել սիրիական ռեժիմից և ռուսներից: Եվ այժմ նրանք պայմանագիր են ստացել ռուսների և թուրքերի միջև, որը պահանջում է դուրս բերել մնացած քրդական ուժերը տարածաշրջանից», – ասվում է զեկույցում: Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ իրենք չեն պատրաստվում վերսկսել հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում: «Այս փուլում այլևս կարիք չկա նոր գործողություն սկսելու»,- ասել են ՊՆ-ում: ԱԳ նախարար Մևլութ Չավավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական զորքերը «ոչնչացնելու են» բոլոր քուրդ զինյալներին, որ կհանդիպեն Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում: Նախարարը նաև ասել է, որ թուրք-ռուսական համատեղ պարեկությունը քրդական զորքերի դուրսբերումից հետո կշարունակվի այնքան, մինչև Սիրիայի վերաբերյալ կայուն քաղաքական որոշում կայացվի:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ