Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ի՞նչ է արել ԱՄՆ-ը Ադրբեջանի համար

Ի՞նչ է արել ԱՄՆ-ը Ադրբեջանի համար
23.10.2019 | 22:08

ԱՄՆ դեսպանատունը կտրուկ դատապարտել է Ադրբեջանում իշխանամետ լրատվամիջոցների և հեռուստաալիքների հրապարակումները, որ ԱՄՆ-ը կանգնած է հոկտեմբերի 19-ին Բաքվի բողոքի ցույցերի հետևում՝ գրում է turan.az-ը:


REAL հեռուստաալիքի եթերում նույնիսկ հեռարձակվեցին Ազգային խորհրդի անդամ Գյուլթակին Հաջիբայլիի՝ ԱՄՆ դեսպանատան աշխատակցի և ԵՄ առաքելության ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունները: Հեռուստահաղորդավար Միրշահին Աղաևը դա ներկայացրեց որպես ամերիկյան ներգրավվածության և նույնիսկ ընդդիմության բողոքի ցույցերի կազմակերպման ապացույց: «ԱՄՆ հասցեին հնչող վերջին մեղադրանքները, թե ԱՄՆ շահագրգռված է Ադրբեջանում կայունությունը խախտելու հարցում, կեղծ և աբսուրդ են»,- հոկտեմբերի 22-ին իր տեսաուղերձում հայտարարեց Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Մայքլ Դիքերսոնը: «Մենք ողջունում ենք այդ հարցի վերաբերյալ կայքերից հոդվածերի և հաղորդումների հեռացումը։ ԱՄՆ-ը անկախացումից աջակցել է անկախ, կայուն, բարգավաճ և ժողովրդավարական Ադրբեջանին: Անցած 26 տարիներին մենք Ադրբեջանին 1,5 միլիարդ դոլար օգնություն ենք տրամադրել: Սա ներառում է աջակցություն անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական զարգացման, կանանց ձեռներեցության, զբոսաշրջության և կրթության ամրապնդմանն ուղղված ոլորտները, ինչպես նաև 25 տարի առաջ Դարի պայմանագրի ստորագրումը և Հարավային գազային միջանցքի կառուցումը:
Մենք սատարում ենք Ադրբեջանի՝ իր ռեսուրսները սեփական պայմաններով վերամշակելու և արտահանելու անկախ և ինքնիշխան իրավունքը։


Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման: 1993-ից մենք 125 միլիոն դոլար ենք տրամադրել ադրբեջանցիներին, որոնք հակամարտության արդյունքում ստիպված են եղել լքել իրենց հողերը: Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերությունն ու բարեկամությունը Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ և ակնկալում ենք առաջիկա տարիներին շարունակել մեր գործընկերությունը` ի շահ երկու երկրների», – եզրափակել է դիվանագետը:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ