«Մենք այ­սօր չու­նենք այն ըն­կա­լու­մը, որ Կար­սը մեր ձեռ­քից վերց­րել են հա­նի­րա­վի, Վա­նը ուղ­ղա­կի գո­ղա­ցել են»

«Մենք այ­սօր չու­նենք այն ըն­կա­լու­մը, որ Կար­սը մեր ձեռ­քից վերց­րել են հա­նի­րա­վի, Վա­նը ուղ­ղա­կի գո­ղա­ցել են»
25.10.2019 | 01:14

«Ի­րա­տե­սի» հյու­րը ռե­ժի­սոր, Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյան «Կես­գի­շերն անց» հա­ղոր­դա­շա­րի վա­րող ԱՐ­ԹՈՒՐ ԲԱԽ­ՏԱ­ՄՅԱՆՆ է:


-Պա­րոն Բախ­տա­մյան, «Հայ­ֆիլ­մի» վե­րած­նն­դին հա­վա­տո՞ւմ եք, թե՞ դա ու­տո­պիա է, դա­տարկ ե­րա­զանք:
-Բա­ռա­ցիո­րեն ե­րա­զանք է: Եվ կարևոր չէ՝ կի­նո­յի մա­սին օ­րենք ու­նե՞նք, թե՞ ոչ, լա՞վն է, թե՞ վատն է: Որ­քան էլ պա­րա­դոքս է, բայց ար­վես­տը պե­տու­թյան քա­րոզ­չու­թյան, պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան, հզոր տն­տե­սու­թյան ար­տա­ցո­լանքն է: Հայ­ֆիլ­մի կամ հայ գի­տու­թյան բուռն վե­րել­քը կա­յա­ցավ մի կայս­րու­թյան մեջ, որն այդ­պի­սին էր: Այդ կայս­րու­թյան մեջ կար մի ժո­ղո­վուրդ, որն այդ խն­դի­րը շատ ա­րագ ըն­կա­լեց, տի­րա­պե­տեց գոր­ծիք­նե­րին և լա­վա­գույնս դրսևոր­վեց: Ար­վես­տը, սպոր­տը, ֆի­զի­կան, աստ­ղա­գի­տու­թյու­նը, քի­միան, այլ ո­լորտ­ներ մե­զա­նում վե­րելք ապ­րե­ցին: Իմ կար­ծի­քով` «լայ­նար­ձակ երկ­րի» մո­դե­լը մեզ տվեց մո­դեռն ու հա­մար­ձակ ինք­նար­տա­հայտ­ման հնա­րա­վո­րու­թյուն: Հի­մա բա­կա­յին, լո­կալ է դար­ձել ար­վես­տը, ու­թե­րորդ դա­սա­րան­ցու շա­րադ­րու­թյուն. զուտ անձ­նա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ, ո­րոնք այդ­պես էլ մնում են նեղ անձ­նա­կա­նի սահ­ման­նե­րում: Պետք է կր­թել այն­պես, որ անձ­նա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը Բագ­րա­տա­շե­նի ան­ցա­կե­տից դուրս գան, դառ­նան նաև ու­րի­շի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը: Ե­թե մեր կյան­քի պատ­մու­թյու­նը չի դառ­նում ու­րի­շի կյան­քի պատ­մու­թյուն, դա գրա­կա­նու­թյուն չէ, կի­նո չէ, նման է ըն­տա­նե­կան լու­սան­կար­նե­րի ալ­բո­մի, ո­րը, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից ու մտե­րիմ­նե­րից բա­ցի, ոչ ո­քի հե­տաքր­քիր չէ: 30 տար­վա ան­կախ, շու­կա­յա­կան աշ­խար­հի հետ ա­զատ շփ­ման շր­ջա­նը շատ փոքր դրսևո­րում է ու­նե­ցել ար­վես­տում: Ինձ կա­րող են հա­կադր­վել՝ տա­լով մի քա­նի հան­ճա­րեղ մարդ­կանց ա­նուն­ներ, ո­րոնք ճա­նաչ­ված են աշ­խար­հում, ինչ­պես, ա­սենք, Տիգ­րան Ման­սու­րյա­նը: Բայց Տիգ­րան Ման­սու­րյա­նը կայ­սե­րա­կան դպ­րո­ցի ար­դյունք է: Կան մի քա­նի ա­նուն­ներ էլ հա­մաշ­խար­հա­յին հար­թակ­նե­րում, որ ա­վե­լի ե­րի­տա­սարդ են, բայց նրանք չեն ներ­կա­յաց­նում մեզ ու մեր եր­կի­րը: Նրանք միայն ա­նուն-ազ­գա­նուն­նե­րով և անձ­նագ­րե­րով են Հա­յաս­տա­նից: Ի­րենք ի­րենց են ներ­կա­յաց­նում, ոչ թե Հա­յաս­տա­նը: Այ­սինքն՝ սա մնում է անձ­նա­կան մա­կար­դա­կում, երևույթ չի դառ­նում, չի ընդ­հան­րա­նում երկ­րի նկա­րագ­րում: Մի բան, որ միշտ էլ ե­ղել է, ան­գամ երբ մենք պե­տու­թյուն, պե­տա­կա­նու­թյուն չենք ու­նե­ցել: Գե­նե­րալ էլ ենք ու­նե­ցել, ա­կա­դե­մի­կոս էլ, նա­խա­րար էլ:
-Եվ ան­գամ՝ ծո­վա­կալ­ներ՝ ան­ծով Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում:
-Ա­յո՛: Երբ շա­րու­նակ ա­սում են, թե մշա­կույ­թը մեր ա­մե­նա­ներ­կա­յա­նա­լի գոր­ծոնն է, պետք է գի­տակ­ցեն, որ այդ մշա­կույ­թի վրա հար­կա­վոր է ներդ­րում ա­նել: Այ­սինքն՝ պետք է ու­նե­նալ բիզ­նես ծրա­գիր. որ բնա­գա­վա­ռում ես ներդ­րում ա­նում՝ ինչ ստա­նա­լու նպա­տա­կով: Մեզ մոտ ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում­ներ են գոր­ծում. հա՛մ գյու­ղե­րում պի­տի զար­գա­նա մշա­կույ­թը, հա՛մ քա­ղաք­նե­րում, հա՛մ մար­զե­րում, ա­մե­նու­րեք պի­տի լի­նեն ա­կա­դե­միա­ներ: Ա­մեն մե­կին մի փոքր բան տա­լով՝ փոքր էլ ար­դյունք ենք ա­պա­հո­վում: Ա­սենք թե եր­բեմն ինչ-որ հրա­վա­ռու­թյուն լի­նում է, դա ո­րակ չի դառ­նում, դա կար­ճատև հրա­վա­ռու­թյուն է, նման այն կես­գի­շերն անց հրա­վա­ռու­թյուն­նե­րին, ո­րոնց դեմ ՆԳՆ-ն ան­զոր է:

-ՈՒ­րեմն ի՞նչ, մենք չու­նե՞նք աշ­խար­հի հետ երկ­խո­սե­լու եզ­րեր:
-Մենք, բա­ռի բուն ի­մաս­տով, ծվա­րել ենք մեր լեռ­նե­րում. աշ­խար­հը` աշ­խար­հով, մենք՝ մե­զա­նով:
-Լեռ­նե­րում ծվա­րել ենք, բայց չենք պահ­պա­նել մեր նա­խասկ­զբ­նա­կան նկա­րա­գի­րը, այ­դու­հան­դերձ:
-Ա­յո՛, չենք պահ­պա­նել: Գո­նե ա­սեինք՝ մենք այս­պի­սին ենք, ու վերջ: Բայց ոչ: Մեջ­տե­ղից պատռ­վում ենք, որ մեր կեն­ցա­ղով, սնն­դա­կար­գով, սո­վո­րույթ­նե­րով պատ­ճե­նենք եվ­րո­պա­կա­նը: Ա­րագ սնն­դի մեծ կե­տեր են բա­ցել, որ ի՞նչ: Պա­լեր­մո­յում ես ոչ մի նման բան չեմ տե­սել. այն­տեղ կի­սան­կու­ղա­յին փոք­րիկ տա­րածք­նե­րում մար­դիկ ի­րենց ազ­գա­յին ճա­շիկ­ներն են վա­ճա­ռում, ու դրա հա­մար են զբո­սաշր­ջիկ­նե­րը գնում այդ քա­ղա­քը, այդ­պի­սի այլ քա­ղաք­ներ: Եվ­րո­պա­ցին, արևմուտք­ցին գա Հա­յաս­տան, եվ­րո­պա­կան սենդ­վիչ ու­տի, որ ի՞նչ, ո՞ւմ է դա պետք: Թեև հի­մա ինչ-որ տեն­դենց նկատ­վում է գյու­ղա­կան վայ­րե­րում. փոքր հյու­րատ­ներ են գոր­ծում, ա­վան­դա­կան սնունդ են ա­ռա­ջար­կում, հյու­րերն էլ են մաս­նակ­ցում դրանց պատ­րաստ­մա­նը: Սա է ար­ժե­քա­վո­րը: Թե չէ գյու­ղում ա­մեն ե­րե­խա ու­զում է ծրագ­րա­վո­րող դառ­նալ: Ին­չու՞, աշ­խար­հում այն­քա՜ն ծրագ­րա­վո­րող կա: Մի՞­թե եր­ջան­կու­թյուն է 12 ժամ նս­տել հա­մա­կարգ­չի ա­ռաջ, երբ ու­նես հրա­շա­լի գյուղ և լավ բնու­թյուն: Գի­նե­գործ դար­ձիր, պան­րա­գործ,ի՞նչ վատ է: Կա ընդ­հա­նուր մտայ­նու­թյուն՝ թող ե­րե­խան էս­տեղ չմ­նա, ու մնա­ցողն էլ ըն­կալ­վում է որ­պես ան­հա­ջո­ղակ, ո­րը շատ-շատ կա­րո­ղա­նա ծի­րան ա­ճեց­նել: Ծի­րան ա­ճեց­նե­լը վա՞տ բան է, հաս­կա­ցեք` ծի­րա­նը մեր նավթն է: Մենք հս­տակ ու­ղե­նիշ­ներ չու­նենք: Մենք այ­սօր չու­նենք լավ պատ­շար­ներ, լավ փա­կա­նա­գործ­ներ, բո­լորն ու­զում են բան­կիր դառ­նալ, տն­տե­սա­գետ ու չգի­տես ինչ: Մեր ժո­ղովր­դի մա­սին ա­սում են, թե շատ աչ­քա­բաց է, ու՞ր է այդ աչ­քա­բա­ցու­թյան ար­դյուն­քը: ՈՒս­ման վրա ար­ված 15 տար­վա ծախսն ին­չի՞ հա­մար է, երբ մենք ո­րա­կյալ ար­հես­տա­վոր չու­նենք: Ե­ղած­ներն ար­դեն ծեր են, իսկ ե­րի­տա­սարդ­նե­րը քիչ են ու շատ պա­հանջ­ված:
-Ստամ­բու­լի մա­սին շատ ջերմ եք ար­տա­հայտ­վում: Ին­չո՞վ է դա բա­ցատր­վում:
-Արևմտյան Հա­յաս­տան գնա­լու վե­րա­բե­րյալ կար­ծիք­նե­րը կիս­վում են. մի մա­սը գնում ու տես­նում է իր նախ­նի­նե­րի հո­ղը, մի մա­սը հայ­տա­րա­րում է, թե եր­բեք ոտք չի դնի այն­տեղ, քա­նի դեռ այդ հո­ղե­րը մե­րը չեն:
-Ո­մանք էլ ա­սում են՝ կգ­նանք մեր տան­կե­րից հե­տո:
-Դու ինքդ քո մեջ քո տան­կը պետք է ստեղ­ծես, ինքդ քո մի­ջի բար­դույ­թը պի­տի հաղ­թա­հա­րես: Պետք է հա­մա­րես, որ դա քո հայ­րե­նիքն է, որ քեզ այդ­տե­ղից պո­կել են: Մենք այ­սօր չու­նենք այն ըն­կա­լու­մը, որ Կար­սը մեր ձեռ­քից վերց­րել են հա­նի­րա­վի, Վա­նը ուղ­ղա­կի գո­ղա­ցել են: Չկա այդ զգա­ցո­ղու­թյու­նը՝ հու­րա­խու­թյուն թուր­քե­րի ու քր­դե­րի: Կամ ա­սում են՝ ես Թուր­քիա­յում փող չեմ ծախ­սի: Ին­չու՞. Իս­պա­նիա­յում կծախ­սես, Թուր­քիա­յում՝ ո՞չ: Իս­պա­նա­ցին եղ­բորդ տղա՞ն է, ինչ է: Նման կեց­ված­քը մեզ հա­մար պաշտ­պան­վե­լու, քո­ղարկ­վե­լու, մեր վա­խը, մեր բար­դույ­թը թաքց­նե­լու հեշտ ձև է: Մեկ էլ ա­սում են՝ բան­տարկ­ված մորս չեմ կա­րող տես­նել: Ե­թե մայ­րը բան­տում է, չպե՞տք է գնալ տես­նե­լու: Ես գե­նե­տիկ որևէ կապ­վա­ծու­թյուն չու­նեմ այդ հո­ղի հետ, իմ ար­մատ­նե­րը Արևմտյան Հա­յաս­տա­նից չեն, բայց շատ հս­տակ ու­նեմ այդ տա­րած­քում լի­նե­լու ցան­կու­թյու­նը, նույ­նիսկ գի­տեմ, որ Արևմտյան Հա­յաս­տա­նի տա­րածքն ու­զում է հա­յե­րեն խոսք լսել: ՈՒ ինչ­քան բա­ցա­հայտ ես խո­սում հա­յե­րեն, այն­տեղ ապ­րողն ա­վե­լի զգոն ու զգույշ է դառ­նում: Ա­ռա­ջին այ­ցե­լու­թյունս 2000 թվա­կա­նին էր: Ա­վե­լի շատ զգաց­մուն­քա­յին ըն­կա­լում­նե­րի մեջ էի: Վե­րա­դար­ձից հե­տո ա­նընդ­հատ աչ­քիս առջև այդ պատ­կեր­ներն էին, հան­գիստ չէին տա­լիս: Հե­տո գա­լիս է երկ­րորդ վի­ճա­կը. ու­զում ես կր­կին գնալ կամ վե­րա­դառ­նալ: Բազ­միցս ըն­կե­րակ­ցել եմ Զա­վեն Սարգ­սյա­նին, նա լու­սան­կա­րում էր, ես կար­դում էի ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք մեր քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, անձ­նա­կան ո­րակ­նե­րի դրսևոր­ման լա­վա­գույն օ­րի­նակ­ներն են: Ե­կե­ղե­ցի­նե­րի պա­տե­րին գր­ված է, թե ով ինչ­պի­սի նվի­րատ­վու­թյուն է ա­րել, թե դրա դի­մաց ե­կե­ղե­ցին քա­նի պա­տա­րագ պի­տի մա­տու­ցի բա­րե­րա­րի նախ­նի­նե­րի հա­մար և այլն, և այլն:
-Այ­սօր­վա ե­կե­ղե­ցի­նե­րի օ­րի­նակն է. ա­վե­լի շատ փող ներդ­րո­ղի ա­նունն ենք տես­նում պա­տե­րին ար­ված ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րում, քան հոգևոր բո­վան­դա­կու­թյուն:
-Այդ­պես է: ՈՒ զար­մա­նում ես, թե այդ­քան ներդ­րում ա­րած Պահ­լա­վու­նի­ներն ին­չու՞ Ա­նին թո­ղե­ցին, գնա­ցին Կի­լի­կիա, հե­տո Ե­գիպ­տոս՝ սուլ­թա­նին ծա­ռա­յե­լու: Այ­նինչ, պետք էր ա­մեն գնով կառ­չել սե­փա­կան ստեղ­ծա­ծից: Իսկ ստեղծ­վածն այն­քա՜ն շատ է: Գանք Ստամ­բու­լին: Ե­րեք սի­րե­լի գրող ու­նեմ` Մարկ Տվեն, Իո­սիֆ Բրոդս­կի, Օր­հան Փա­մուկ: Ե­րեքն էլ գրել են Ստամ­բու­լի մա­սին, ե­րեքն էլ տար­բեր են՝ թե՛ աշ­խար­հըն­կա­լու­մով, թե՛ ժա­մա­նա­կաշր­ջա­նով: Բայց կա մի ընդ­հան­րու­թյուն. երբ կար­դում ես, թվում է՝ քո ծնն­դա­վայ­րի մա­սին է: Պո­լի­սը վս­տա­հո­րեն շատ հայ­կա­կան է, նաև՝ շատ հու­նա­կան, շատ թուր­քա­կան: Այն­պես չէ, որ Պոլ­սում միայն հայ­կա­կան հետքն է ինձ հե­տաքր­քիր: Ա­վե­լի հե­տաքր­քիր է, թե այդ հետքն ինչ­պես կա­րո­ղա­ցավ դի­մա­կա­յել տար­բեր կայս­րու­թյուն­նե­րի: Այ­սօր Պոլ­սում Հա­յաս­տա­նի 50 հա­զար քա­ղա­քա­ցի է ապ­րում ու աշ­խա­տում, ե­թե ոչ ա­վե­լի: Ամ­բողջ Գում­գա­բուն լց­ված է հա­յաս­տան­ցի հա­յե­րով: Պոլ­սա­հա­յե­րը վա­ղուց ար­դեն ու­րիշ թա­ղա­մա­սե­րում են ապ­րում, իսկ Գում­գա­բուն հայ­կա­կան է՝ իր դպ­րո­ցով, բիզ­նե­սով, ընդ­հա­տա­կյա առևտրով, կռիվ­նե­րով, հա­րա­բե­րու­թյուն­նե­րով: Պո­լի­սը պրպ­տե­լու լուրջ հան­գույց է: Շատ կայս­րու­թյուն­ներ են այն փոր­ձել պո­կել այս­պես կոչ­ված, Թուր­քիա­յից, բայց չի ստաց­վել: Ինձ այս հա­նե­լու­կի պա­տաս­խանն է հե­տաք­րք­րում:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao