Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հի­մա պահ­պա­նո­ղա­կա՞ն, թե՞ հե­ղա­փո­խա­կան

Հի­մա պահ­պա­նո­ղա­կա՞ն, թե՞ հե­ղա­փո­խա­կան
29.10.2019 | 00:42

Ե­րեկ խոր­հր­դա­րա­նի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րում սկս­վեց 2020 թ. պե­տա­կան բյու­ջեի նա­խագ­ծի քն­նար­կու­մը։ Տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն խոս­տա­ցած Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յաց­րած ե­կող տար­վա բյու­ջեն 4,9 տո­կոս տն­տե­սա­կան աճ է կան­խա­տե­սում։ Հա­մա թե հե­ղա­փո­խա­կան աճ է։ Ին­չու մե­կու­կես տա­րում իշ­խա­նու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ տն­տե­սու­թյունն այն­պի­սի զար­գաց­ման հուն տա­նել, որ ոչ թե հա­զիվ նա­խորդ­նե­րի ար­ձա­նագ­րած ցու­ցա­նիշ­նե­րին «ձգի», այլ գո­նե եր­կու-ե­րեք նի­շով բարձր տն­տե­սա­կան աճ ա­պա­հո­վի։


2020-ի բյու­ջեի թվե­րին հետևե­լիս, հարց է ա­ռա­ջա­նում. ե­թե թվա­յին ա­ռու­մով Հա­յաս­տա­նի գլ­խա­վոր ֆի­նան­սատն­տե­սա­կան փաս­տաթղ­թում ոչ մի էա­կան բե­կում չկա, ին­չու՞ մեր­ժե­ցինք նա­խորդ իշ­խա­նու­թյա­նը, չէ՞ որ հա­սա­րա­կու­թյան դժ­գո­հու­թյան հիմ­նա­կան պատ­ճա­ռը սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճակն էր։ Փո­ղոց դուրս ե­կած մարդ­կանց այն­քան էլ հե­տաքր­քիր չէր ու չէ՝ հայ-ռու­սա­կան, հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը «փայ­լու՞ն» են, թե՞ ոչ, կա­ռա­վա­րու­թյան ան­դա­մը մե՞կ, թե՞ 2 մլն դրամ աշ­խա­տա­վարձ կս­տա­նա, նրանք ա­ռա­ջին հեր­թին մտա­ծում էին, որ ի­րենց կյան­քի պայ­ման­նե­րը պի­տի բա­րե­լավ­վեն։ Իսկ հի­մա ստաց­վում է, որ նա­խորդ իշ­խա­նու­թյունն այն­քան էլ վա­տը չէր այս ա­ռու­մով, պե­տա­կան բյու­ջեն կազմ­վում էր նույն տրա­մա­բա­նու­թյամբ, ինչ այ­սօր է։ Եվ սա բա­ռի բուն ի­մաս­տով, ո­րով­հետև և՛ նա­խորդ, և՛ այս բյու­ջեի ան­փո­խա­րի­նե­լի «հե­ղի­նա­կը» Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյանն է։ Բայց վեր­ջինս մե­ղա­վոր չէ, որ «ճամպ­րու­կով փո­ղե­րը» չեն գա­լիս պե­տա­կան բյու­ջե, դր­սի փո­ղերն էլ պե­տա­կան գան­ձա­րա­նի ճա­նա­պար­հը շփո­թել են։ Ի՞նչ ա­նի Ջան­ջու­ղա­զյա­նը, որ պե­տա­կան պարտ­քը շա­րու­նա­կում է ա­ճել և այս տա­րի կկազ­մի 7,3 մլրդ դրամ, չնա­յած պաշ­տո­նյան պատ­կե­րա­վոր հույս է տա­լիս՝ ռիս­կերն ա­վե­լի շատ դե­պի ներքև են, քան վերև։


Ի դեպ, բյու­ջեի նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­նե­լիս Նի­կոլ Փա­շի­նյա­նը ոչ մի ան­գամ չհի­շեց տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան մա­սին, ա­վե­լին, փաս­տեց. «Մենք բյու­ջեի հիմ­քում դնում ենք ոչ թե ա­մե­նա­լա­վա­տե­սա­կան կան­խա­տե­սու­մը, այլ ո­րո­շա­կի պահ­պա­նո­ղա­կան կան­խա­տե­սում՝ ա­պա­հո­վե­լու հա­մար մակ­րոտն­տե­սա­կան կա­յու­նու­թյու­նը»։ Պահ­պա­նո­ղա­կա՞ն։ Հի­մա տն­տե­սու­թյու­նը պահ­պա­նո­ղա­կա՞ն է, ի՞նչն եք պահ­պա­նում, կա­րո՞ղ է է­լի նա­խորդ­նե­րի ի­ներ­ցիան։ ՈՒ՞ր կո­րավ հե­ղա­փո­խու­թյու­նը։ Հի­մա ար­դեն հե­ղա­փո­խա­կան Փա­շի­նյանն ա­սում է. «Մենք ա­ռաջ­նորդ­վում ենք հայտ­նի սկզ­բուն­քով՝ надейся на лучшее, готовься к худшему»։ Փաս­տո­րեն, է­լի լավ ենք պր­ծել, կա­րող էր ա­վե­լի վատ էլ լի­նել։


Եվ որ­քան Նի­կոլ Փա­շի­նյա­նը «խո­րա­նում» է երկ­րի տն­տե­սու­թյան մեջ, այն­քան ա­վե­լի լավ է հաս­կա­նում՝ նախ­կին­նե­րի բյու­ջեն իր բյու­ջեից հու­սադ­րող էր։ Իսկ այս փաս­տը հա­սա­րա­կու­թյան աչ­քից մի ա­միս, մի տա­րի կա­րող ես թաքց­նել, բայց ոչ ա­վե­լի։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ