Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նրանց աստ­վածն ի­րենց ո­րո­վայնն է, և փառ­քը` ի­րենց ա­մո­թը

Նրանց աստ­վածն ի­րենց ո­րո­վայնն է, և փառ­քը` ի­րենց ա­մո­թը
29.10.2019 | 00:03

Ա­հա այս­պի­սի ո­րա­կում է տա­լիս աստ­վա­ծա­խոս Պո­ղոս ա­ռա­քյա­լը փո­ղա­պաշտ ու փո­րա­պաշտ մարդ­կանց, ո­րոնք այս աշ­խար­հա­յին բո­լոր ո­լորտ­նե­րում են:
Եր­բեմն վե­րա­դաս­նե­րը գո­վա­բա­նում են ան­գոր­ծու­նյա են­թա­կա­նե­րին, ո­րոնք մե­ծա­պա­տիվ մու­րաց­կա­նի կար­գա­վի­ճա­կով կա­րո­ղա­նում են ո­րո­շա­կի ֆի­նան­սա­կան ել­քեր ա­պա­հո­վել, փա­կել բե­րան­նե­րը նրանց և ի­րենց աշ­խա­տակ­ցի, ծա­ռա­յակ­ցի հետ վար­վել այն­պես, ինչ­պես կցան­կա­նան, իսկ վե­րա­դա­սը ինչ­պես միշտ լռում կամ հան­դի­մա­նում է ծա­ռա­յակ­ցին կամ աշ­խա­տակ­ցին, քա­նի որ շահ չու­նի նրա­նից: Ա­րա­տա­վոր այս երևույ­թը տա­րած­ման մի­տում ու­նի, իսկ ով­քեր ի­րենց խղ­ճի մտոք լց­ված են ծա­ռա­յու­թյան ո­գով, աշ­խա­տում, տք­նում, չար­չար­վում են, մշ­տա­պես ար­ժա­նա­նում են ի­րենց ղե­կա­վա­րու­թյան հան­դի­մա­նու­թյա­նը. «Չեք աշ­խա­տում, թե­րու­թյուն­նե­րը շատ են»: Այ­նինչ ա­պի­կար­նե­րին վե­րա­բեր­վում են «Ապ­րե՛ք, շատ լավ եք աշ­խա­տում» սկզ­բուն­քով, մինչ­դեռ նոր­մալ, բա­նա­կան մար­դը, որ գո­նե տար­րա­կան կր­թու­թյուն և մտա­ծո­ղու­թյուն ու­նի, հաս­կա­նում է, որ «Չեք աշ­խա­տում» նշա­նա­կում է` «Փող չեք տա­լիս», իսկ «լավ եք աշ­խա­տում» նշա­նա­կում է «Գոհ եմ քո տված գու­մա­րից»:


Դեռևս Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցին մահ­վա­նից ա­ռաջ պատ­վի­րել էր, որ իր ձեռ­քե­րը դա­գա­ղից հա­նած տա­նեն և հու­ղար­կա­վո­րեն, որ­պես­զի բո­լո­րը տես­նեն, որ այս աշ­խար­հից ո­չինչ չի տա­նում: Բայց մարդ ա­րա­րա­ծը կու­րա­ցել է, փո­ղը սար­քել աստ­ված, իսկ փո­րը` պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա:
Վտան­գա­վոր են այս­պի­սի մար­դիկ հա­սա­րա­կու­թյան հա­մար և ա­տե­լի` Աստ­ծուն: Քրիս­տո­սի ողջ կյանքն ու գոր­ծու­նեու­թյու­նը բո­վան­դակ մարդ­կու­թյան հա­մար էր` որ­պես օ­րի­նակ. Ա­րար­չի ձայ­նին քչե­րը ուն­կն­դիր ե­ղան: Միայն պաշ­տո­նա­կան դիր­քը աշ­խար­հում, կո­չու­մը չեն բնո­րո­շում մար­դու մարդ լի­նե­լը, այլ քրիս­տո­նեա­կան վար­քա­գի­ծը, Քրիս­տո­սի հետ­քե­րով գնա­լը դրա­ցուն կամ բա­րե­կա­մին ձեռք մեկ­նե­լը։


Հայտ­նի ա­ռա­կում հս­տակ սահ­մա­նագծ­ված է. «Ա­սում են, մի մարդ իր զա­վա­կին ա­սում է, որ մարդ չի դառ­նա, և ժա­մա­նակ­ներ անց զա­վա­կը դառ­նում է թա­գա­վոր։ Փառ­քի կու­րու­թյան մեջ հո­րը նա կան­չում է իր մոտ և ա­սում.
-Հա՛յր, դու ինձ ա­սա­ցիր, որ մարդ չեմ դառ­նա. տե՛ս` թա­գա­վոր եմ դար­ձել, - հայ­րը, մեղմ ժպ­տա­լով, պա­տաս­խա­նում է.
-Ես չեմ ա­սել` թա­գա­վոր չես դառ­նա, այլ` մա՛րդ չես դառ­նա»:
«Մարդ» բնո­րո­շու­մը քչե­րին է վե­րա­պահ­ված, և շա­տե­րին` տմար­դի երևույ­թը: Հա­վատ­քի հիմ­քը Աստ­վա­ծա­շունչն է և Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյու­նը, ո­րը մար­դուն Մարդ է դարձ­նում և պատ­րաս­տում հա­վի­տե­նա­կան կյան­քի:


«Ոչ ա­մեն մարդ, որ ինձ «Տեր, Տեր» է ա­սում, Եր­կն­քի Ար­քա­յու­թյուն կմտ­նի, այլ նա, ով կա­տա­րում է կամ­քը իմ Հոր, որ Եր­կն­քում է» (Մատթ. 7; 21): Շա­տերն են վկա­յում Աստ­ծո գո­յու­թյան մա­սին, բայց ան­հա­ղորդ են Նրա սր­բու­թյուն­նե­րին:
Լի­նել Քրիս­տո­սի զին­վո­րը, բա­րե­կա­մը, ա­ռա­քյա­լը, նշա­նա­կում է կա­տա­րել Աստ­ծո կամ­քը. միայն բե­րա­նի վկա­յու­թյու­նը քիչ է և դա­տա­պար­տե­լի: Մենք պետք չու­նենք Ե­կե­ղե­ցու խո­րան­նե­րից, աշ­խա­տա­վայ­րում և այլ վայ­րե­րում բարձ­րա­ձայ­նե­լու, թե Աստ­ված կա, այլ վկա­յել մեր վար­քագ­ծով, ապ­րե­լա­կեր­պով, կեն­ցա­ղով, ա­հա այս է վկան մեր հա­վատ­քի, մնա­ցա­ծը սուտ է և կեղծ: Նվի­րյա­լի տե­րը Աստ­ված է, մի՞­թե Քրիս­տո­սին գնա­հա­տեց ամ­բո­խը, որ խե­լա­գար­ված ի­րենց հո­գի­նե­րը մի քա­նի կո­պե­կի դի­մաց վա­ճա­ռած` կա­շառ­ված ու կու­րա­ցած գո­ռում-գո­չում էր. «Խա­չը հա­նիր դրան», ի­հար­կե ո՛չ։ Մեզ էլ չեն գնա­հա­տի, մեզ հա­մար էլ մեր ա­նօ­րեն ծա­ռա­յա­կի­ցը, վե­րա­դա­սը, կամ նույն այդ ամ­բո­խը... կբարձ­րա­ձայ­նի խա­չե­լու­թյան նույն խոս­քը:
«Փտած շի­վե­րը խոր ար­մատ­ներ չեն տա, թե­պետ ժա­մա­նա­կա­վոր կծաղ­կեն, բայց քա­նի որ ար­մատ­նե­րը խոր չեն, շու­տով պի­տի չո­րա­նան», - Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նի ո­րա­կու­մը հենց այս կար­գի մարդ­կանց հա­մար է գր­ված:


Շա­տե­րը, տես­նե­լով հա­լա­ծան­քը նվի­րյալ­նե­րի և փա­ռա­հեղ կյան­քը ա­նօ­րեն­նե­րի, գայ­թակղ­վում են, ո­մանք էլ ընկ­նում են ցան­ցը ա­նօ­րի­նու­թյան: «Այս բո­լո­րը քեզ կտամ, ե­թե գե­տին ընկ­նե­լով ինձ պաշ­տես» (Մատթ. 4; 9) սկզ­բունքն է ա­ռաջ­նոր­դում մարդ­կանց: Ին­չը խո­տե­լի է Աստ­ծուն, այն այ­սօր­վա մար­դու հա­մար եր­կր­պա­գե­լի է դար­ձել: Ին­չեր ա­սես չեն մո­գո­նում ի­րենց ա­րա­ծը ար­դա­րաց­նե­լու հա­մար: Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան բնազ­դը ինք­նաոչն­չաց­ման է տա­նում մար­դուն, բայց մար­դը դա չի զգում կամ չի ցան­կա­նում տես­նել: Երբ Տեր Աստ­ված Սո­դո­մից հա­նեց Ղով­տին և նրա կնո­ջը, պատ­վի­րեց, որ հետ չնա­յեն, ո­րով­հետև այն­տեղ կո­րուստ ու կոր­ծա­նում է: Մենք էլ դե­պի Քրիս­տոս տա­նող ճա­նա­պա­հին պետք է հետ` նախ­կին մեղ­քե­րին չնա­յենք, ո­րով­հետև այն­տեղ կո­րուստ և կոր­ծա­նում է: «Մար­դը մար­դուն չի կա­րող փր­կել»,- ա­սում է Դա­վիթ մար­գա­րեն: Յու­րա­քան­չյուրն իր ա­րա­ծի հա­մե­մատ պետք է կանգ­նի Ա­րար­չի դա­տին: Այ­սու­հետ թող վկա­յեն Աստ­ծո գո­յու­թյան մա­սին նրանք, ով­քեր ու­նեն հա­մա­պա­տաս­խան վար­քա­գիծ կամ ձգ­տում են դրան, որ­պես­զի ան­հա­վատ ու ա­նօ­րեն մարդ­կանց կող­մից չհայ­հոյ­վի Ա­նու­նը Սուրբ Ա­րար­չի: Հա­կո­բոս ա­ռա­քյա­լը ա­սում է. «Դու հա­վա­տում ես, որ մեկն է Աստ­ված: Լավ ես ա­նում. դևերն էլ են հա­վա­տում ու սարս­ռում» (Հակ. 2;19): Մարդ կա­րող է Աստ­ծուն հա­վա­տա­լով սա­տա­նա­յա­կամք գոր­ծեր կա­տա­րել և դա­տաս­տան կու­տա­կել իր հա­մար, քան­զի. «Ինչ­պես որ մե­ռած է մար­մի­նը ա­ռանց հո­գու, այն­պես էլ մե­ռած է հա­վա­տը ա­ռանց գոր­ծե­րի» (Հակ. 2; 26):

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ