Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մար­դը պա­տիվ ու­ներ, բայց չհաս­կա­ցավ, հա­վա­սար­վեց ան­բան ա­նա­սուն­նե­րին և նման­վեց նրանց

Մար­դը պա­տիվ  ու­ներ, բայց չհաս­կա­ցավ, հա­վա­սար­վեց ան­բան ա­նա­սուն­նե­րին և նման­վեց նրանց
29.10.2019 | 00:07

«Ին­չո՞վ են մար­դիկ տար­բեր­վում կեն­դա­նի­նե­րից» հար­ցին յու­րա­քան­չյուրն իր պա­տաս­խանն ու­նի:
Ո­մանք կա­սեն` բա­նա­կա­նու­թյամբ, ո­մանք` ա­զատ կամ­քով, ու­րիշ­նե­րը` զգաց­մուն­քայ­նու­թյամբ, այլք` բարձր ար­վեստ ստեղ­ծե­լու ու­նա­կու­թյամբ: Սա­կայն այս ա­մե­նից ո­րո­շա­կի տար­րեր կան և՛ կեն­դա­նի­նե­րի, և՛ այլ ա­րա­րած­նե­րի մեջ: Ի­րա­կա­նում գլ­խա­վոր տար­բե­րու­թյու­նը մար­դու և կեն­դա­նի­նե­րի միջև նրանց ստեղծ­ման նպա­տակն է: Կեն­դա­նի­նե­րը, «ո­րոնք ի բնէ որ­սի և մորթ­վե­լու հա­մար են» (Բ Պետ­րոս 2;12), սե­րունդ թող­նե­լով, լու­ծում են տե­սա­կի պահ­պան­ման հարց: Մար­դիկ, սե­րունդ թող­նե­լով, ըն­դա­մե­նը լու­ծում են քա­նա­կի պահ­պան­ման հար­ցը կամ, որ նույնն է, ա­մեն մար­դու ծնուն­դով տե­սա­կը ստեղ­ծում են նո­րո­վի` բո­լո­րին նման և յու­րա­տիպ, օժտ­ված մինչ այդ ան­հայտ և որևէ կերպ չդրսևոր­ված յու­րա­հատ­կու­թյուն­նե­րով: Իսկ այդ կերպ ստեղծ­ված տե­սա­կը չի կա­րող հա­րատևել սե­րունդ թող­նե­լով, այլ միայն` ապ­րե­լով սե­փա­կան կյան­քը, ո­րով­հետև ա­մեն մի մարդ ան­հա­տա­կա­նու­թյուն է, հոգևոր, ան­վախ­ճան, ան­լու­ծա­րե­լի էու­թյուն է, տիե­զերք է, որն իր մեջ կրում է ընդ­հա­նու­րը և անկ­րկ­նե­լին:


Աստ­ծո ա­րար­չու­թյան մեջ ա­մեն գոյ ան­զու­գա­կան է, և ան­գամ ձյան մի փա­թի­լը իր նույ­նա­կա­նը չու­նի մի­լիար­դա­վոր իր նման փա­թիլ­նե­րի մեջ: Սա ա­րար­չա­կան հրաշք է: Մար­դը ան­կա­րող է չհիա­նալ բնու­թյամբ` ի­րեն էլ հա­մա­րե­լով բնու­թյան վեր­ջա­վոր կամ վե­րածն­վող, վե­րար­ծարծ­վող տարր: Մինչ­դեռ ի­րա­րից տար­բեր­վող փա­թիլ­ներն ու եղ­նիկ­նե­րը, ո­րոշ մարդ­կանց հա­մար անն­ման, հա­վա­տա­րիմ, ան­փո­խա­րի­նե­լի ու թանկ տնա­յին կեն­դա­նի­նե­րը, աղ­բյուր­նե­րը, ջր­վեժ­ներն ու աստ­ղե­րը ստեղծ­ված են մար­դու հա­մար` մեկ, թե մեկ մի­լիարդ, ար­դեն կարևոր չէ, ո­րով­հետև մարդն ինք­նին ար­ժեք է, իսկ մնա­ցյա­լը ար­ժե­քա­վոր են այն­քա­նով, որ­քա­նով:
Այ­դու­հան­դերձ, մար­դու գո­յու­թյան նպա­տա­կը բնու­թյամբ հիա­նա­լը կամ այն պաշտ­պա­նե­լը չէ միայն: Եվ­րո­պա­յում վա­ղուց օ­րեն­սդ­րո­րեն ամ­րագր­ված է մար­դա­սի­րու­թյան և մար­դա­կե­րու­թյան նույ­նա­կա­նու­թյու­նը: Շվե­դիա­յի կա­նաչ­նե­րի գի­տա­կան թևը լր­ջո­րեն մտա­ծում է, որ մա­հա­ցած մար­դիկ կա­րող են ող­ջե­րի հա­մար ծա­ռա­յել իբրև բարձ­րա­կարգ սպի­տա­կու­ցով հա­րուստ կե­րա­կուր և ա­ռաջ­նա­կարգ պա­րար­տա­նյութ: Այդ­պես նրանք ու­զում են փր­կել բնու­թյու­նը... Մար­դու կյան­քը ինք­նան­պա­տակ չէ, և գոր­ծու­նեու­թյու­նը` փակ շր­ջան:


Մար­դը մահ­վա­նից հե­տո չի վե­րած­վում լոկ հու­մու­սի և հի­շա­տա­կի: Երբ մար­դը իր ստա­ցած ար­ժեք­նե­րը պա­հում է իբրև «ա­մա­նաթ» և, ա­ռանց այդ ար­ժե­քի հետ որևէ առն­չու­թյուն ու­նե­նա­լու, այն փո­խան­ցում է հա­ջորդ սերն­դին, այդ ար­ժե­քը դառ­նում է կուռք, իսկ նրա ծի­սա­պաշ­տա­մուն­քա­յին ա­րա­րո­ղա­կար­գին սերն­դե­սե­րունդ նո­րա­նոր սնա­պաշ­տու­թյուն­ներ են կար­կատ­վում: Այդ դա­ռը ճա­կա­տագ­րին քրիս­տո­նեու­թյունն է ար­ժա­նա­ցել մեզ մոտ: Այն վե­րած­վել է «ազ­գա­յին ար­ժե­քի» (ո­րով­հետև այն կրող­նե­րը և մեզ փո­խան­ցող­նե­րը ե­ղել են ազ­գըն­տիր և ազ­գան­վեր մար­դիկ), սա­կայն չի վե­րած­վել կյան­քի, կամ դա­դա­րել է կյանք լի­նե­լուց ազ­գա­յին ար­ժե­քի վե­րած­վե­լուն պես (այդ ար­ժե­քը ի­րա­պես կրող­նե­րի ի Տեր նն­ջե­լուն պես): Մինչ­դեռ քրիս­տո­նեու­թյու­նը նախ և ա­ռաջ կյանք է, որ պետք է ապր­վի յու­րո­վի յու­րա­քան­չյուր հո­գու կող­մից: Իսկ մենք չենք ապ­րում, մենք ստա­նում ենք ու փո­խան­ցում:


Սե­րունդ ենք թող­նում, որ այդ սերն­դին թող­նենք քրիս­տո­նեու­թյուն-ա­ռեղծ­վա­ծը, ո­րին վե­րա­բեր­վել ենք սր­բա­սար­սուռ զգու­շա­վո­րու­թյամբ, նր­բան­կա­տու­թյամբ ու հո­գա­տա­րու­թյամբ. այն մեր կյանք չենք նե­րա­ռել, կեն­ցա­ղում էլ հե­ռու ենք մնա­ցել: Ե­թե որևէ ար­ժեք` թե­կուզև վկայ­ված այ­լոց կող­մից, մենք ինք­ներս չենք դա­վա­նում և կյան­քով չենք վկա­յում, ա­պա այն են­թա­կա է նույն ճա­կա­տագ­րին, ինչ շատ ար­ժեք­ներ, ո­րոնք են­թարկ­վում են հա­րա­փո­փոխ աշ­խար­հի օ­րենք­նե­րին: Ե­թե քրիս­տո­նեու­թյու­նը` իբրև ար­տա­քին աշ­խար­հը վե­րա­փո­խե­լու միտ­ված և կա­րող ներ­քին զո­րու­թյուն, չի դար­ձել մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի սե­փա­կա­նու­թյու­նը, ձգ­տում­նե­րի ա­ռանց­քը և ուղ­ղու­թյու­նը, ա­պա մենք չենք կա­րող խո­սել որևէ կա­յուն, հաս­տա­տուն և ի­րա­պես ար­ժե­քա­վոր ար­ժե­քի կամ ար­ժե­հա­մա­կար­գի մա­սին: Ապ­րել են սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը, սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցը, Նա­րե­կա­ցին և մյուս­նե­րը, իսկ մենք մեր սե­րունդ­նե­րին ըն­դա­մե­նը պատ­մում ենք, որ նրանք ապ­րել են: Ժա­մա­նա­կի գի­տա­կան, կր­թա­կան, մշա­կու­թա­յին մի­տում­նե­րը, ընդ­հան­րա­պես, հու­շում են, որ գա­լիք սե­րունդ­նե­րը չեն ձգ­տե­լու ան­գամ լսել մեր պատմ­վածք­նե­րը (ո­րով­հետև նա­խորդ­նե­րի կող­մից ար­ձա­նագր­ված մեր հա­վաս­տի պատ­մու­թյու­նը նրանց հա­սա­նե­լի չի լի­նե­լու ո՛չ նյու­թա­պես, ո՛չ հո­գե­պես):

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ