Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նա կա­րո­ղա­նում է վե­րա­դառ­նալ ան­հայ­տութ­յու­նից

Նա կա­րո­ղա­նում է վե­րա­դառ­նալ ան­հայ­տութ­յու­նից
01.11.2019 | 00:27

Երբ թվում է` այլևս վե­րա­դարձ չկա: Չեր­չիլն ա­սում էր` քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ քեզ կա­րող են մի քա­նի ան­գամ սպա­նել, ու սե­փա­կան օ­րի­նա­կով մո­խիր­նե­րից հառ­նե­լու մանր քայ­լե­րի ար­վեստն էր ցու­ցա­նում: Չեր­չի­լին թող­նենք հան­գիստ, «հաշ­վենք» Սերժ Սարգ­սյա­նի նա­խորդ օ­րը հն­չեց­րած մտ­քե­րի կո­դե­րը. բա­նա­լի­ներ կա­յին այն­տեղ` ե­րեկ­վա-այ­սօր­վա-վաղ­վա, ո­րոնք էա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն: Նկա­տենք` նրա բա­նա­վոր խոս­քը կա­ռուց­ված էր խիստ գրա­գետ, հն­չում էին մտ­քեր, ո­րոնց են­թա­շեր­տե­րում չաս­ված մտ­քեր կա­յին:


Ազ­դան­շա­նում ա­ռա­ջին` Ղա­րա­բա­ղյան խն­դիր. «Վա­խե­ցել եմ կորց­նել Ար­ցա­խը, ո­րի կո­րուս­տը մեծ վտանգ կբե­րեր մեր հայ­րե­նի­քի մնա­ցած` վեր­ջին մա­սին»: Նկա­տենք բա­ռը` «վեր­ջին»: Խախ­տե­լով դա­րից եր­կար տևած լռու­թյու­նը, սկ­սե­լով չա­փա­բա­նու­թյու­նը Ղա­րա­բա­ղից, ար­տա­քին և ներ­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րին փայ­լուն տի­րա­պե­տող ան­ձը չէր կա­րող բա­ցար­ձա­կա­պես «ար­գե­լակ­ներ» չու­նե­ցող պո­պու­լիստ­նե­րի հենց այն­պես նման ազ­դակ հղել. նշա­նա­կում է` ըն­դեր­քա­յին-ան­տե­սա­նե­լի գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ու­նե­նում Ար­ցա­խյան հար­ցում, ո­րոն­ցից ոչ միայն ին­քը, այլև «կա­տա­րյալ հի­մար­նե­րը» պետք է վա­խե­նան: Տես` Սի­րիա­յի շուրջ ռուս-թուր­քա­կան զար­գա­ցում­նե­րը, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան շուրջ թուրք-ա­մե­րի­կյան ա­ճուր­դը:


Ազ­դան­շա­նում երկ­րորդ` աս­վեց «կա­տա­րյալ հի­մար­նե­րին», որ իր (հա­վե­լենք` Հրայր Թով­մա­սյա­նի, Ար­սեն Բա­բա­յա­նի, Ա­րա Բաբ­լո­յա­նի, այ­լոց) ձեր­բա­կա­լու­թյամբ Ար­ցա­խի խն­դի­րը, բա­նակ­ցու­թյուն­նե­րը հաս­տա­տա­պես չեն վե­րա­դառ­նա «ճիշտ» հուն, դրանք դուրս են թռել «հու­նից»: Հաս­կա­նա­լի է, չէ՞, որ օր­վա բա­նա­խոսն ա­վե­լին գի­տի բա­նակ­ցու­թյուն­նե­րի, «սե­ղա­նին» դր­ված ձևա­չա­փե­րի մա­սին և հոր­դո­րում է «սե­ղա­նը» չծած­կել Մար­տի 1-ի, Հոկ­տեմ­բե­րի 27-ի ծխա­ծած­կույ­թով, քան­զի ուղ­տը դռա­նը չո­քել է ար­դեն: Ի դեպ, Կոե­լյոն ա­սում է` ձին (Սերժ Սարգ­սյա­նը Ձիու տա­րում է ծն­վել) հա­վա­տա­րիմ կեն­դա­նի է. դժ­վա­րու­թյուն­նե­րով, բայց մի կերպ հաս­նում է նպա­տա­կա­կե­տին, իսկ ա­հա ուղ­տը քայ­լում-քայ­լում է եր­կար, կար­ծես ա­մեն ինչ լավ է, մեկ էլ ծն­կում է ու… սատ­կում:


Բա­նա­խո­սը շատ հս­տակ հաս­կաց­նում է` ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով ոչ մե­կին չես վա­խեց­նի. դրանք ար­դեն դար­ձել են կեն­ցաղ. անհ­րա­ժեշտ «է­ֆեկտ» դրան­ցից քա­մել այլևս ան­կա­րող ես:
Ազ­դան­շա­նում եր­րորդ՝ ո­րո­շում­նե­րին առ­նչ­վող. «կա­տա­րյալ հի­մար­նե­րը» փո­խում են ի­րենց ո­րո­շում­նե­րը ազ­դե­ցու­թյուն­նե­րի ներ­քո: Այս­տեղ պետք է ձգենք պաու­զան` մի քա­նի բա­ղադ­րի­չով: Այս խոս­քե­րից հե­տո ան­մի­ջա­պես մեջ­լիս մտան «կա­տա­րյալ հի­մար­նե­րը» և, փաս­տարկ­նե­րով ա­ռար­կայ­նո­րեն ա­պա­ցու­ցե­լու փո­խա­րեն, որ ի­րենք «հի­մար» և «ազ­դե­ցու­թյան» տակ չեն, որ պե­տա­կան շի­նա­րա­րու­թյուն են ի­րա­կա­նաց­նում, կմկ­մա­ցին «բա որ», «բա էն, որ», «բա ին­չու» հայտ­նի շու­տա­սե­լու­կը` ձևա­խե­ղե­լով հն­չած «ո­րո­շել» բա­ռը` «խոս­տա­նալ» բա­ռաեզ­րույ­թով: Ի­հար­կե, կա­րե­լի է շատ ու­ղիղ հարց­նել. ձերդ հի­մա­րու­թյուն­ներ, իսկ ե­թե նա ի­րոք ո­րո­շել է գծել այն սխե­ման, ո­րի մա­սին պար­տա­վոր չէր նաև ձեզ տե­ղյակ պա­հել, որ­պես ստ­րա­տեգ, ին­չու՞ եք կա­կա­զում ԵԱՏՄ-ի դռ­նե­րի տակ, նրա հա­մար կար­ված, բայց ձեր կա­տա­րե­լա­գույն «հի­մա­րի» կող­մից հա­գած, ոչ մի կերպ հա­գից, ան­գամ «գի­շեր­նե­րը»` ցան­կա­ցած սպառ­նա­լի­քի ներ­քո հա­գից չհա­նող կոս­տյու­մի «պա­տե­րի տակ», ին­չու՞ է օ­րը ե­րե­քից-քսան­չորս ան­գամ փոխ­վում ձեր «գե­րա­գույ­նի» կար­ծի­քը Ղա­րա­բա­ղյան խնդ­րի, կիրթ Ա­լիևի, «դա­րա­գոյ» Պու­տին Վլա­դի­մի­րի­չի, Հա­յաս­տա­նի գեո­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շում­նե­րի մա­սով: Բայց մենք ժա­մա­նակ չու­նենք կորց­նե­լու «հի­մա­րու­թյուն­նե­րի» վրա։


Չոր­րորդ ազ­դան­շա­նում. շատ կարճ` ըն­դա­մե­նը եր­կու պար­բե­րու­թյան, սա­կայն խիստ տա­րո­ղու­նակ մտ­քե­րի մեջ նո­րը Սերժ Սարգ­սյա­նի «ստի­լիս­տի­կան» էր (նկա­տե­ցի՞ք՝ բա­վա­կա­նին նի­հա­րել էր, «մի­նիա­տյուրա­ցել», ա­սում են` լր­ջո­րեն սպոր­տով է զբաղ­վում)։ Եվ ու­րեմն, նո­րը Սերժ Սարգ­սյա­նի ցայս երբևէ չհան­դի­պած (և այն էլ բա­նա­վոր խոս­քում) նր­բա­գեղ հեգ­նանքն էր` մեկ-եր­կու բա­ռով` «հի­մար­նե­րի» ողջ «հմայ­քը» ցու­ցա­նե­լու մաս­տեր-կլա­սով. «Ե­թե իմ բա­ցա­կա­յու­թյու­նը հա­սա­րա­կու­թյու­նից կն­պաս­տի, որ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը մեծ թափ ստա­նա, և հայ­րե­նա­դարձ­նե­րի հոս­քը Հա­յաս­տան այն­քան մե­ծա­նա, որ մենք դրա­նով ուղ­ղա­կի հպար­տա­նանք, թող ձեր­բա­կա­լեն»…

Սար­կազ­մը սպա­նիչ է:


Մի խոս­քով, աս­վեց. դուք, սի­րե­լի նո­րեր, նրանց պա­րագ­լուխ վար­չա­պետ, որ իշ­խա­նու­թյան եք ե­կել փո­ղո­ցից, շան­տա­ժով, ժո­ղովր­դին, ի­րա­կա­նում՝ ամ­բո­խին մա­նի­պու­լաց­նե­լով, ուլ­տի­մա­տում դնե­լով նրա ա­ռաջ` կամ ես, կամ ոչ մե­կը, որ ա­պազ­գա­յին ու ա­պաար­ցա­խյան, ա­պատն­տե­սա­կան և ցնց­վող պո­պու­լիզ­մի ակ­տեր եք ի­րա­կա­նաց­նում, տրանս­գեն­դերն եք բու­ծում, ե­կե­ղե­ցի ոչն­չաց­նում, հա­յոց լե­զու ա­պա­կա­նում` ձեր ազ­դե­ցու­թյան «գոր­ծա­կալ­նե­րով» ու նրանց հայ­րե­րի ու­ղենշ­մամբ, դուք վախ­կոտ եք, ձերդ «գե­րա­զան­ցու­թյուն­ներ»։ Փաս­տի ար­ձա­նագր­ման «ժամ­կե­տը մո­տե­նում է»:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 3884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ