«Կարևոր չէ, թե որ­տեղ ես ե­լույթ ու­նե­նում, կարևո­րը պրո­ֆե­սիո­նալ մո­տե­ցումն է հա­մեր­գին»

«Կարևոր չէ, թե որ­տեղ ես ե­լույթ ու­նե­նում, կարևո­րը պրո­ֆե­սիո­նալ մո­տե­ցումն է հա­մեր­գին»
01.11.2019 | 01:11

«Ի­րա­տե­սի» հյու­րը «Կա­թիլ» ին­դի-ֆոլկ խմ­բի վո­կա­լիստ և ա­կուս­տիկ կի­թա­ռա­հար ՍԵ­ՎԱ­ԴԱ ՀԱՄԲԱՐ­ՉՅԱՆՆ է: Խում­բը բաղ­կա­ցած է ազ­գա­յին և ոչ ազ­գա­յին գոր­ծիք­ներ նվա­գող ե­րա­ժիշտ­նե­րից՝ Գրի­գոր Քար­տա­շյան (հայ­կա­կան փո­ղա­յին գոր­ծիք­ներ), Գրի­գոր Դավ­թյան (հայ­կա­կան հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ), Ռո­բերտ Սի­մո­ն­յան (բաս կի­թառ), Ա­րեգ Սու­քիա­սյան (է­լեկտ­րա­կի­թառ): Սևա­դա­յի փո­խանց­մամբ՝ եր­կու տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող խում­բը չու­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, այս­տեղ յու­րա­քան­չյուրն իր ու­սե­րին է ա­ռել այդ գոր­ծա­ռույ­թը, և հինգ ան­հատ ծա­ռա­յում են մեկ նպա­տա­կի: Նրանք նման չեն հայտ­նի ա­ռա­կի կա­րա­պին, խեց­գետ­նին և գայ­լաձ­կա­նը. բո­լո­րը նույն ուղ­ղու­թյամբ են շար­ժում սայ­լը:


-Սևա­դա, սկ­սենք ին­դի-ֆոլկ եզ­րույ­թի մեկ­նա­բա­նու­թյու­նից: Ի՞նչ է այն նշա­նա­կում:
-Ին­դի-ֆոլկ նշա­նա­կում է ազ­գագ­րա­կան ե­րաժշ­տու­թյան (այս դեպ­քում՝ հայ­կա­կան ազ­գագ­րա­կան ե­րաժշ­տու­թյան) ա­զատ մշա­կում, ա­զատ մո­տե­ցում այդ ե­րաժշ­տու­թյա­նը: Այ­սինքն՝ այն ե­րաժշ­տա­կան որևէ ժան­րա­յին պատ­կա­նե­լու­թյուն չու­նի, ո՛չ ռոք է, ո՛չ ջազ, ո՛չ փոփ, ո՛չ այլ բան:
-Ի՞նչ նա­խա­պատ­մու­թյուն ու­նի ին­դի-ֆոլ­կը:
-Հա­յաս­տա­նում մենք ա­ռա­ջին ին­դի-ֆոլկ խումբն ենք: Ֆոլ­կը մշա­կել են աֆ­րի­կա­ցի ե­րա­ժիշտ­նե­րը, ո­րոնք, տե­ղա­փոխ­վե­լով Նյու Յորք, ջազ ռիթ­մե­րի մեջ են ներդ­րել ի­րենց ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյու­նը: Նաև հն­դիկ­ներն ու­նեն լավ հին ե­րաժշ­տու­թյուն, զբաղ­վել են ին­դի-ֆոլկ մշա­կում­նե­րով: Մեր մշա­կում­նե­րը հիմն­ված են բա­ցա­ռա­պես ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան վրա: Մեր եր­գա­ցան­կում կան նաև գու­սա­նա­կան եր­գեր:
-Ա­սում եք, թե միևնույն ուղ­ղու­թյամբ եք քա­շում սայ­լը: Սայ­լը տե­ղից շարժ­վու՞մ է:
-Ա­յո՛, սայ­լը տե­ղից իս­կա­պես շարժ­վում է, գոր­ծու­նեու­թյան եր­կու տար­վա ըն­թաց­քում բա­վա­կան մեծ ար­ձա­գանք ու­նի «Կա­թիլ» խում­բը:
-Ար­ձա­գան­քը հա­սել է նաև Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս: Ձեր հա­մեր­գին ոգևո­րու­թյամբ էր ար­ձա­գան­քում հան­դի­սա­տե­սը Ստամ­բու­լում: Ինչ­պե՞ս եք ձեռք բե­րում այդ կա­պե­րը, հա­մերգ­նե­րի հրա­վեր­նե­րը:
-Մենք հա­մերգ ու­նե­ցանք Վրաս­տա­նում՝ Թբի­լի­սիում: Մեկ օր անց մեկ­նե­ցինք Ստամ­բուլ, որ­տեղ ու­նե­ցանք յոթ հա­մերգ չորս օր­վա ըն­թաց­քում: Հրա­վերն ստա­ցել էինք համ­շե­նա­հա­յե­րից՝ ի դեմս Գևորգ Մխի­թա­րյա­նի, ո­րը մեծ կա­պեր ու­նի համ­շե­նա­հա­յու­թյան հետ, ակ­տիվ հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում նրանց շր­ջա­նում՝ ի նպաստ հա­յա­պահ­պա­նու­թյա­նը, ինք­նու­թյա­նը, ար­մատ­նե­րին մոտ մնա­լուն: Մեր հա­մերգ­նե­րը տե­ղի ու­նե­ցան Ստամ­բու­լի Դա­դյան դպ­րո­ցում և Լի­սե­յում: Հիմ­նա­կան հա­մեր­գը կա­յա­ցավ Դա­սին փո­ղո­ցում գտն­վող մեծ ա­կումբ­նե­րից մե­կում՝ համ­շե­նա­կան «Վո­վա» խմ­բի հետ հա­մա­տեղ: «Վո­վան» ղե­կա­վա­րում է Հիք­մեթ Ա­քի­քե­չը, որն ազ­գու­թյամբ հայ է: Խում­բը կա­տա­րում է հայ­կա­կան եր­գե­րի շատ գե­ղե­ցիկ մշա­կում­ներ, չա­փա­զանց մոտ մնա­լով ա­վան­դա­կա­նին, ու ներ­կա­յաց­նում դրանք: Մեր հա­մեր­գի հան­դի­սա­տե­սը հիմ­նա­կա­նում մու­սուլ­մա­նա­ցած համ­շե­նա­հա­յերն էին, ո­րոնք թե՛ ի­րենց նկա­րագ­րով, թե՛ պա­րով, թե՛ խոս­քով շատ հայ­կա­կան էին: Ես, օ­րի­նակ, նրանց լե­զուն շատ ա­վե­լի հեշտ էի ըն­կա­լում, քան պոլ­սա­հա­յե­րի­նը: Ես Սյու­նի­քից եմ՝ գո­րիս­ցի, և ինձ հա­մար համ­շե­նա­հա­յե­րի բար­բա­ռա­յին բա­ռե­րը հիմ­նա­կա­նում հաս­կա­նա­լի էին: Երբ նրանց հարց­նում ես՝ ինչ ազ­գից են, պա­տաս­խա­նում են՝ ո՛չ թուրք եմ, ո՛չ հայ եմ, համ­շեն­ցի եմ: Նրանց մեջ ի­րենց ինք­նու­թյան գի­տակ­ցու­մը շատ ար­մա­տա­ցած է, այդ­պես են փոր­ձում օ­տար մի­ջա­վայ­րում չկոր­չել: Բա­ցա­հայ­տո­րեն չեն կա­րող հայ­տա­րա­րել, թե հայ են, ո­րով­հետև մտա­ծում են, որ ի­րենց հետ կկա­տար­վի այն, ինչ հա­յե­րի հետ կա­տար­վել է 1915-ին, ուս­տի այդ­պես են փոր­ձում ի­րենց տե­սա­կը պահ­պա­նել:
-Դե, վա­խե­րը միայն 1915-ից չեն գա­լիս, կար­ծում եմ: Ա­վե­լի թարմ օ­րի­նակ­ներ ու­նեն աչք­նե­րի ա­ռաջ՝ ի դեմս Հրանտ Դին­քի, Գա­րո Փայ­լա­նի:
-Ա­յո, ի­հար­կե: Այդ պատ­ճա­ռով էլ ի­րենց կո­չում են համ­շեն­ցի­ներ և լր­ջո­րեն պահ­պա­նում սե­փա­կան մշա­կույ­թը:

-Դուք ևս ար­դեն զբաղ­վում եք համ­շե­նա­հայ մշա­կույ­թի պահ­պան­մամբ, Ձեր «Կու­զիմ» եր­գը համ­շե­նի բար­բա­ռով է: Ինչ­պե՞ս եք գտ­նում ազ­գագ­րա­կան եր­գերն առ­հա­սա­րակ:
-«Կու­զի­մը» եր­գել եմ մինչև «Կա­թիլ» խմ­բի ձևա­վո­րու­մը, եր­գի հե­ղի­նակն է Յու­սուֆ Վա­յի­քը: Հե­տո «Կա­թի­լը» ստեղծ­վեց, խմ­բի ան­դամ­նե­րը հա­վա­նե­ցին եր­գը, և այն մտավ մեր եր­գա­ցանկ: Խմ­բի բո­լոր ան­դամ­ներն էլ զբաղ­վում են ազ­գագ­րա­կան եր­գե­րով: Ես մինչև «Կա­թի­լի» ստեղ­ծու­մը վեց տա­րի պա­րել և եր­գել եմ «Վարք հա­յոց» խմ­բում: Բա­ցի այդ, «Ար­մի­նիան մյու­զիք» ձայ­նա­դա­րա­նում ձայ­նագր­վել եմ Ար­թուր Շահ­նա­զա­րյա­նի մոտ՝ կա­տա­րե­լով Կո­մի­տա­սի խա­զե­րից վեր­ծան­ված նոր եր­գեր: Այ­սինքն՝ ես բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ եմ զբաղ­վել հայ­կա­կան ա­վան­դա­կան եր­գե­րով և, մինչև «Կա­թիլ» խմ­բի ստեղ­ծու­մը, ար­դեն ան­ցել էի ո­րո­շա­կի ճա­նա­պահ: Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը այլ ե­րա­ժիշտ­նե­րի հետ, ո­րոնք նույն­պես խո­րա­մուխ են ե­ղել հայ­կա­կան ա­վան­դա­կան եր­գե­րի և գոր­ծիք­նե­րի մեջ, բա­վա­կան հեշտ ե­ղավ, ո­րով­հետև մենք միևնույն նպա­տա­կին ենք ծա­ռա­յում: ՈՒ մենք նաև կա­րո­ղա­նում ենք հա­մա­գոր­ծակ­ցել ջազ, ռոք ուղ­ղու­թյան ե­րա­ժիշտ­նե­րի հետ, ո­րոնք մոտ են մեր նա­խընտ­րած ե­րաժշ­տու­թյա­նը:
-Նույն կերպ դուք հա­մադ­րում եք հայ­կա­կան ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րը կի­թա­ռի տար­բեր տե­սակ­նե­րի հետ:
-Ա­յո, մենք ու­նենք փո­ղա­յին գոր­ծիք­ներ՝ սրինգ, բլուլ, պկու, զուռ­նա, պար­կապ­զուկ, դու­դուկ, հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ՝ դափ, կո­պալ, տար­բեր թմ­բուկ­ներ: Նաև ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­ներն են թե­լադ­րում մեր ե­րաժշ­տա­կան ո­ճը:
-Այդ գոր­ծիք­նե­րից շա­տե­րը հի­մա լայն կի­րա­ռու­թյուն չու­նեն: Ինչ­պե՞ս եք դրանք ձեռք բե­րում:
-Կան վա­պետ­ներ, ո­րոնք պատ­րաս­տում են այդ գոր­ծիք­նե­րը: Գրի­գոր Քար­տա­շյանն է նրանց շատ լավ ճա­նա­չում և պա­հում նրանց հետ կա­պը: Իսկ հի­մա ար­դեն մեր հար­վա­ծա­յին գոր­ծիք­ներ նվա­գող Գրի­գոր Դավ­թյանն է իր ձեռ­քով պատ­րաս­տում գոր­ծիք­ներ, ո­րոնք ի­րենց ո­րա­կով չեն զի­ջում փոր­ձա­ռու վար­պետ­նե­րի պատ­րաս­տած­նե­րին:
-«Կա­թի­լը» հիմ­նա­կա­նում ա­կում­բա­յին ձևա­չա­փով է ներ­կա­յա­նում հան­րու­թյա­նը: Կա՞ նպա­տակ ընդ­լայ­նե­լու շփ­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը:
-Մենք, բա­ցի ա­կումբ­նե­րից, նաև այլ մասշ­տաբ­նե­րով ենք ե­լույթ­ներ ու­նե­նում: Լի­նում են բա­ցօ­թյա մեծ հա­մերգ­ներ, հա­մերգ­ներ տար­բեր դահ­լիճ­նե­րում: Ցան­կա­ցած լսա­րան մեզ հա­մար հա­ճե­լի է: Մեր լա­վա­գույն ա­կումբ­նե­րից մե­կում՝ «ՈՒ­լի­խա­նյան» ջազ ա­կում­բում, բա­ցա­ռա­պես պրո­ֆե­սիո­նալ ե­րաժշ­տու­թյուն է հն­չում մշ­տա­պես: «Ա­րամ Խա­չատ­րյան» հա­մեր­գաս­րա­հում կա­րող է եր­բեմն հն­չել ա­նո­րակ ե­րաժշ­տու­թյուն, իսկ «ՈՒ­լի­խա­նյան» ա­կում­բում դա բա­ցառ­ված է: Հա­յաս­տա­նյան ջազ դպ­րոց­նե­րից լա­վա­գույ­նը հենց այդ ա­կումբն է, ո­րով­հետև այն­տե­ղից դուրս են ե­կել շատ ա­վե­լի լուրջ ե­րա­ժիշտ­ներ, քան ո­րոշ հայտ­նի ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րից: Կարևոր չէ, թե որ­տեղ ես ե­լույթ ու­նե­նում, կարևո­րը պրո­ֆե­սիո­նալ մո­տե­ցումն է հա­մեր­գին: Ե­թե ե­րա­ժիշտն իր մտ­քի ծայ­րով անց­կաց­նի, թե այս կամ այն տե­ղը ար­ժա­նի չէ, որ ին­քը լիար­ժե­քո­րեն ներ­կա­յաց­նի իր ար­վես­տը, նա եր­բեք չի կա­րո­ղա­նա լավ ներ­կա­յա­նալ մեծ բե­մում: Փոքր մասշ­տաբ­նե­րի մեջ կա­րող ես շատ ա­վե­լի մեծ է­ներ­գիա տալ ու ստա­նալ, քան 10000-տե­ղա­նոց դահլի­ճում, ե­թե այդ­տեղ չկա հա­մա­պա­տաս­խան է­ներ­գե­տի­կա: Այդ է­ներ­գե­տի­կան մասշ­տաբ­նե­րով, դահ­լի­ճի մե­ծու­թյամբ չի պայ­մա­նա­վոր­ված: Ար­դյուն­քը պայ­մա­նա­վոր­ված է նվիր­վա­ծու­թյամբ, գոր­ծին լուրջ վե­րա­բեր­վե­լու հան­գա­մանք­նե­րով: Մենք մեր գոր­ծու­նեու­թյունն սկ­սել ենք «ՈՒ­լի­խա­նյան» ա­կում­բում, սա­կայն չենք սահ­մա­նա­փակ­վել ու մնա­ցել այդ ա­կում­բի շր­ջա­նակ­նե­րում: Ա­նընդ­հատ հա­մերգ ու­նե­նա­լը, ա­նընդ­հատ հա­մերգ­նե­րի մեջ եփ­վե­լը սր­տի աշ­խա­տան­քի նման մի բան է ե­րաժշ­տի, ցան­կա­ցած խմ­բի հա­մար, զար­կե­րա­կի բա­բա­խյու­նի նման է: Փոքր հա­մերգ­նե­րի ըն­թաց­քում մենք կա­տա­րե­լա­գործ­վում ենք, պատ­րաստ­վում մեծ հա­մերգ­նե­րի, մեծ շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի:
-Կա՞ն շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի ա­ռա­ջարկ­ներ:
-Ա­ռա­ջարկ­ներ լի­նում են, ո­րոնք եր­բեմն չեն հաս­նում կա­յաց­ման: Հի­մա պատ­րաստ­վում ենք խմ­բի ալ­բո­մը թո­ղար­կե­լու: Դրա­նից հե­տո կդի­մենք մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րին և, կար­ծում եմ, կլի­նեն հրա­վեր­ներ: Կա­մաց-կա­մաց շարժ­վում ենք ա­ռաջ:
-«Կա­թի­լը» եր­կու տար­վա կեն­սագ­րու­թյուն ու­նի: Ձեր աս­պա­րեզ գա­լը հա­մըն­կել է Հա­յաս­տա­նում կա­տար­ված քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի շր­ջա­նին: Սա խան­գա­րե՞լ է, թե՞ նպաս­տել խմ­բի գոր­ծու­նեու­թյա­նը:
-Երբևէ որևէ քա­ղա­քա­կան, որևէ իշ­խա­նա­կան հե­նա­սյուն չենք ու­նե­ցել: Որևէ տե­ղից որևէ օգ­նու­թյուն չենք սպա­սել, ո­րով­հետև մեր գոր­ծու­նեու­թյան մեջ ե­ղել ենք լիո­վին ան­կախ: Մեր խում­բը կա­թիլ է: Ինչ­պե՞ս է ստեղծ­վում կա­թի­լը: Երբ ջու­րը օ­դում բաց ես թող­նում, կա­թի­լից է սկս­վում հոս­քը, դա բնա­կան պրո­ցես է, ար­հես­տա­ծին չէ: Մեր խում­բը դրա նման է ստեղծ­վել: Որ­քան էլ իշ­խա­նու­թյուն փոխ­վի, մեր գոր­ծու­նեու­թյու­նը նույնն է մնա­լու և չի դա­դա­րե­լու: Իշ­խա­նու­թյունն այ­սօր կա, վա­ղը չկա: Մենք չենք մտա­ծում, որ մեր գոր­ծու­նեու­թյու­նը պետք է իշ­խա­նու­թյան հո­վա­նու ներ­քո լի­նի: Ե­թե իշ­խա­նու­թյան կող­մից որևէ օգ­տա­կար բան ար­վի մեր խմ­բի հա­մար, մենք դեմ չենք լի­նի, չենք հրա­ժար­վի օգ­նու­թյու­նից: Բայց ե­թե դա ար­վի շա­հա­դի­տա­կան նկա­տա­ռում­նե­րով, կտ­րուկ կհ­րա­ժար­վենք: Մե­զա­նից պետք չէ որևէ բան ակն­կա­լել, մարդ­կանց ակն­կա­լի­քը մենք ա­ռանց այն էլ բա­վա­րա­րում ենք: Իսկ իշ­խա­նա­կան նպա­տակ­նե­րին ծա­ռա­յել, ինչ-որ քա­րո­զար­շավ­նե­րի մաս­նակ­ցել կամ այս տե­սակ բա­ներ ա­նել կն­շա­նա­կի, որ մենք ար­դեն ե­րաժշ­տա­կան խումբ չենք, այլ մի ու­րիշ բան:
-Իսկ դա ըն­դուն­ված երևույթ է Հա­յաս­տա­նում:
-Այ­սօր­վա ե­րի­տա­սար­դու­թյունն ու­րիշ կերպ է մո­տե­նում այդ հար­ցե­րին: Ե­թե կար ժա­մա­նակ, որ բեմ դուրս գա­լուց ա­ռաջ պի­տի ինչ-որ մարդ­կանց դռան շե­մից հար­թեիր ու­ղիդ, հի­մա բեմ դուրս գա­լու հա­մար շատ բան պետք չէ, պետք է ուղ­ղա­կի լավ աշ­խա­տել: Ինչ ա­նես ա­վե­լի, քան հայ­կա­կան ար­ժեք­նե­րը ներ­կա­յաց­նե­լը: Սրա­նից կարևոր ի՞նչ կա: Վեր­ջերս մի տե­սա­հո­լո­վակ թո­ղարկ­վեց, ո­րում Մով­սես գյու­ղի քա­հա­նա տեր Ա­բելն էր, «Գա­թա» բեն­դը, «Սա­սուն» ազ­գագ­րա­կան հա­մույ­թը և «Կա­թի­լը»: Տե­սա­հո­լո­վա­կը նվիր­ված էր Հա­ցի տո­նին: Հն­չում էր հա­ցին նվիր­ված երգ, ո­րը կա­տա­րում էր Անդ­րա­նիկ սար­կա­վագ Մա­նու­կյա­նը: Մի հրաշք բան էր, ոչ մի ա­վե­լորդ խոսք, ոչ մի հրա­վե­րի կոչ չկար, ըն­դա­մե­նը ցու­ցադր­վում էր, թե ինչ­պես է տեր Ա­բե­լը աշ­խա­տում, ինչ­պես է պատ­րաս­տում տա­ղա­վար, թո­նիր, նա­խա­պատ­րաս­տում հա­ցի թխ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը: Խո­սո­ղը ոչ թե ճար­տար լե­զուն էր, այլ գոր­ծը: Ակն­հայտ երևում էր, թե ինչ­քան հզոր բան է գոր­ծը, ինչ­քան հզոր է մար­դը, ո­րը կա­րող­անում է լռել ու գործ ա­նել: Լռել կա­րո­ղա­նա­լը, չխո­սե­լը և միայն գործ ա­նե­լը, կար­ծում եմ, մար­դու ա­մե­նաու­ժեղ կող­մե­րից են: Հա­ճախ բո­լորս էլ չենք կա­րո­ղա­նում մեր գոր­ծով ինչ-որ բա­նի հաս­նել և դի­մում ենք խոս­քի ու­ժին, բայց ե­թե կա­րո­ղա­նանք մեր մտ­քե­րը, մեր դիր­քո­րո­շու­մը գոր­ծով ար­տա­հայ­տել, շատ մեծ բա­նե­րի կհաս­նենք:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao