Նկա­րի­չը քա­վա­րա­նում

Նկա­րի­չը քա­վա­րա­նում
01.11.2019 | 01:20

«Հոդ­վա­ծում մի հիմ­նա­կան միտք էի ա­ռաջ քա­շում. Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում այդ ժա­մա­նակ գո­յու­թյուն ու­ներ կո­չում­նե­րի մի ամ­բողջ հա­մա­կարգ։ Ե­թե սփյուռ­քում էլ դա լի­ներ, ա­պա միակ մար­դը, որն ար­ժա­նի էր ժո­ղովր­դա­կան նկար­չի կոչ­մա­նը, Ա­լեք­սանդր Սա­րու­խա­նը պետք է լի­ներ»։
Հա­կոբ ՀԱ­ԿՈ­ԲՅԱՆ
Ժո­ղովր­դա­կան նկա­րիչ

«ՄՈՒՐՃ-ՄԱՆ­ԳԱՂ ԵՐԿ­ՐԻ» ԿՈ­ՉՈՒՄ­ՆԵ­ՐԸ ԵՎ ՄՅՈՒՍ «ԱՐ­ՀԱ­ՎԻՐՔ­ՆԵ­ՐԸ»
Ա­լեք­սանդր Սա­րու­խա­նը երևե­լի եր­գի­ծան­կա­րիչ էր։ Նա թա­տեր­գու­թյուն­նե­րի հե­ղի­նակ էր, հա­սա­րա­կա­կան և կու­սակ­ցա­կան գոր­ծիչ էր։ Հայ ար­վես­տա­սեր հան­րու­թյա­նը տիար Սա­րու­խա­նը նախ ծա­նոթ է Եր­վանդ Օ­տյա­նի ան­մահ «Ըն­կեր Բ. Փան­ջու­նի» եր­գի­ծա­վե­պի ան­մա­հա­կան նկա­րա­զար­դում­նե­րով։ Սա այն ե­զա­կի դեպքն է, երբ գրա­կան տա­ղան­դին չի զի­ջում կեր­պար­վես­տա­յին տա­ղան­դը։ Եվ, ինչ խոսք, որ ապ­րե­լով Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում, նա ան­պատ­ճառ կար­ժա­նա­նար ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկար­չի կոչ­մա­նը։ Նա պե­տու­թյան կող­մից, ինչ­պես բո­լոր պրո­ֆե­սիո­նալ կեր­պար­վես­տա­գետ­նե­րը, կար­ժա­նա­նար հետևյալ «բռ­նաճն­շում­նե­րին»` անվ­ճար ար­վես­տա­նոց, 8 հա­զար ռուբ­լու սահ­ման­նե­րում պե­տա­կան պատ­վեր, մշ­տա­կան աշ­խա­տանք կայս­րու­թյու­նով մեկ և այլն։ Օ­րի­նակ, տիար Սա­րու­խա­նի մեկ եր­գի­ծան­կա­րը Հա­յաս­տա­նի գլ­խա­վոր եր­գի­ծա­կան օր­գան «Ոզ­նիում» կգ­նա­հատ­վեր 200-300 ռուբ­լի, իսկ ա­հա հա­մա­սո­վե­տա­կան թիվ 1 եր­գի­ծա­կան պար­բե­րա­կան «Կո­կոր­դի­լո­սում»-ում` մի քա­նի ան­գամ ա­վե­լի։ Մի՞­թե ի­րեն դժ­բախտ կզ­գար ե­գիպ­տա­կան կի­զիչ արևի տակ հա­սակ ա­ռած և փառ­քի ար­ժա­նա­ցած այս հրա­շա­լի վար­պե­տը, մի՞­թե ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քով չէր ապ­րի խոր­հր­դա­հա­յաս­տա­նում։ Ըստ իս` կապ­րեր։ Ի դեպ, ե­գիպ­տա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը տիար Սա­րու­խա­նին այդ­պես էլ անվ­ճար ար­վես­տա­նոց չհատ­կաց­րեց։ Ին­չու՞։ Մի՞­թե հա­վուր պատ­շա­ճի չէր գնա­հատ­վել ե­գիպ­տա­ցի­նե­րի կող­մից։ Ա­մենևին։ Գու­ցե նկա­րի­չը ա­նի­րա­կա­նաց­նե­լի պա­հանջ­նե՞ր էր ներ­կա­յաց­նում։ Բնավ։ Պար­զա­պես Ե­գիպ­տո­սում նկա­րիչ­ներն այն­քան էին վաս­տա­կում, որ ու­նակ էին գնե­լու ար­վես­տա­նոց, հա­մա­ձայն սե­փա­կան ճա­շա­կի և հա­վակ­նու­թյուն­նե­րի։


Մուրճ ու ման­գա­ղի երկ­րում նկա­րիչ­նե­րին և քան­դա­կա­գործ­նե­րին, դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին օր­նի­բուն են­թար­կում էին զա­նա­զան «կտ­տանք­նե­րի»։ Նրանք կրթ­վում էին անվ­ճար, նախ Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի ու­սում­նա­րա­նում, այ­նու­հետև Երևա­նի գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տում։ Դիպ­լո­մա­վոր նկա­րի­չը կանգ­նում էր նոր և ա­վե­լի դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րի շե­մին։ Նրան բա­վա­րա­րում էին աշ­խա­տան­քով։ Հնա­րա­վո­րու­թյուն էին ըն­ձե­ռում հմ­տա­նա­լու այս և այն ճա­նաչ­ված վար­պե­տի ար­վես­տա­նո­ցում, դար­ձյալ անվ­ճար։ (Հայտ­նի էր այն տա­րի­նե­րին, որ անվ­ճար և ո­րա­կյալ ու­սուց­ման բռ­նա­տան­ջանք­նե­րին չդի­մա­նա­լով ո­րոշ զգաց­մուն­քա­յին ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներ կամ հե­ռա­նում էին լեռ­նե­րը, կամ էլ փո­խում էին մաս­նա­գի­տու­թյու­նը, աշ­խա­տե­լով, զո­րօ­րի­նակ տրամ­վա­յի վա­գո­նա­վար, փա­կա­նա­գործ, գի­նե­գործ կամ էլ գի­նե­կո­լոգ։ Երբ նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­նե­րը հա­սու­նա­նում, ինք­նու­րույն էին հաղ­թա­հա­րում կեր­պար­վես­տի ա­րա­հետ­նե­րը, նրանց ուղ­ղա­կի են­թար­կում էին հո­գե­բա­նա­կան ցն­ցա­կաթ­վա­ծի` անվ­ճար տրա­մադ­րե­լով ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց։ Բայց ա­մե­նաան­մարդ­կա­յին փոր­ձու­թյուն­ներն առջևում էին։ Ե­թե ստեղ­ծա­գոր­ծողն ան­դա­մագր­վում էր Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյա­նը (ո­րը, ի դեպ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն էր), ա­պա հայ­տն­վում էր ծու­ղա­կում։ Տա­րես­կզ­բին պե­տու­թյու­նը նեն­գո­րեն ա­պա­հո­վում էր նկար­չին պե­տա­կան պատ­վե­րով։ Այ­սինքն խլում էր ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տից մի շա՜տ կարևոր բան, փոր­ձու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով հա­ցը հա­նա­պա­զօր վաս­տա­կե­լու բերկ­րա­լից ապ­րում­նե­րից։ Այն է` թույլ չէր տա­լիս կեր­պար­վես­տա­գե­տին տք­նել ու տա­ռա­պել, տա­րա­կու­սել և տրտ­մել, ի վեր­ջո` հա­լու­մաշ­վել վրձ­նի բա­ցա­կա­յու­թյու­նից ու կտա­վի ձեռք­բեր­ման ան­հույս փնտր­տու­քից։ Նկա­րիչն ան­կա­րող էր բո­կոտն քայ­լե­լու աշ­նա­նա­յին անձրևա­թաց փո­ղոց­նե­րում, սափր­վե­լու ինչ­պես քա­րե դա­րում և հյու­ղակ կա­ռու­ցե­լու խուլ ան­տա­ռում։ Նա ստեղ­ծա­գոր­ծող էր և պի­տի լի­ներ հա­սա­րա­կա­կան կյան­քի ա­ռաջ­նա­դիր­քում։


Սա­կայն աս­պա­տա­կիչ փոր­ձու­թյու­նը ա­հա սա էր. խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյու­նը վճա­րում էր լիա­բուռ և ա­ռա­ջար­կում էր` քան­դա­կել Լե­նին և ա­ռա­ջա­վոր կթ­վո­րու­հի, նկա­րել Բրեժնև և ա­ռա­ջա­դեմ հո­տաղ։ Միա­ժա­մա­նակ չէր ար­գե­լում պետ­պատ­վերն ի կա­տար ա­ծե­լուց հե­տո կեր­տել ազ­գա­յին պատ­մու­թյան և մշա­կույ­թի որևէ երևե­լու կի­սանդ­րին, քան­դա­կը կամ ար­ձա­նը, պատ­կե­րել հայ­րե­նի բնաշ­խար­հը, ծնող­նե­րին, առ­հա­սա­րակ հայ տե­սա­կին` տուրք տա­լով նե­րաշ­խար­հից բխող ազ­դա­կան­չե­րին` նկա­րել, հա­րե­լով այս կամ այն ուղ­ղու­թյա­նը, այս կամ այն ո­ճով և այլն։ ԽՍՀՄ ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Դմիտ­րի Նալ­բան­դյա­նը պի­տա­կա­վոր­վել էր «Կրեմ­լի նկա­րիչ»։ Ա­յո, հա­յազ­գի այս վար­պե­տը վար­պե­տո­րեն էր պատ­կե­րում խոր­հր­դա­յին կայս­րու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րին, ա­պա­հով­ված էր, ու­ներ բարձր հան­րա­յին դիրք, հե­ղի­նա­կու­թյուն։ Սա­կայն հո­գու խոր­քում մե­ծար­գո Դմիտ­րին ազ­գա­յին կեր­պար­վես­տի վառ ներ­կա­յա­ցու­ցիչ էր և ա­հա ստեղ­ծեց մի հրա­շա­կերտ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն` «Վեր­նա­տու­նը»։ Եվ մի քա­նի այլ ազ­գա­յին գոր­ծեր (կտ­տանք­ներն այս­քա­նով չէին ա­վարտ­վում)։ Խոր­հր­դա­յին իշ­խա­նա­պե­տե­րը «վաս­տա­կա­վոր» և «ժո­ղովր­դա­կան» կո­չում­նե­րով էին պճ­նում ար­ժա­նա­վոր­նե­րին։ Ան­շուշտ` այ­լա­խո­հու­թյու­նը բարձ­րա­ձայ­նող ո­րոշ վար­պետ­նե­րի շր­ջան­ցում էին կո­չում­ներն ու տիտ­ղոս­նե­րը, օ­րի­նակ` Բե­նիկ Պետ­րո­սյա­նին, սա­կայն տե­սեք, ա­կա­դե­մի­կո­սի տիտ­ղո­սով պճն­վե­ցին Մար­տի­րոս Սա­րյա­նը, Հով­հան­նես Զար­դա­րյա­նը, Գրի­գոր Խան­ջյա­նը, Ղու­կաս Չու­բա­րյա­նը և այլք։

ՁՈՆ ԱՌ ԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ՆՈՑ
Նկա­րի­չը պատ­վով լքում է կեր­պար­վես­տի դարբ­նո­ցի դար­պաս­նե­րը և հայ­տն­վում ա­նո­րո­շու­թյան կա­պանք­նե­րում։ Նա պետք է ստեղ­ծա­գոր­ծի, նկա­րի և քան­դա­կի, ա­րա­րի վեր­ջա­պես... սա­կայն, հու­շեք, թա­խան­ձա­գին պա­ղա­տում եմ, թե որ­տեղ` խո­հա­նո­ցու՞մ, ձեղ­նա­հար­կու՞մ, թե՞ նկու­ղում կամ էլ գու­ցե պատշ­գամ­բու՞մ։ (Պատշ­գամ­բում ա­րա­րե­լը լա­վա­գույն տար­բե­րակն է. ա­ռատ լույս է սփռ­վում արևա­ծա­գին, միա­ժա­մա­նակ չես խան­գա­րում ըն­տա­նի­քիդ հար­գար­ժան ան­դամ­նե­րին)։ Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան ինչ­պես նախ­կին, այն­պես էլ ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար նկա­րիչն ու քան­դա­կա­գոր­ծը թան­գա­րա­նա­յին նմուշ են, նրան­ցով կա­րե­լի է հիա­նալ և հե­տո լքել ու հե­ռա­նալ։ Վեր­ջին ար­վես­տա­նոց­նե­րը պե­տու­թյան կող­մից նվի­րա­բեր­վել են նկա­րիչ­նե­րին 1988-ին։ Իսկ հե­տա­գա 30 տա­րի­նե­րին ե­րի­տա­սարդ նկա­րիչ­ներն ան­հույս սպա­սում­նե­րի ճա­նա­պար­հին են հայ­տն­վել։ Ե­զա­կի դեպ­քե­րում էր նկա­րիչն ար­վես­տա­նոց ձեռք բե­րում, ե­թե ժա­ռան­գու­թյուն էր ստա­նում նկա­րիչ ծնո­ղից կամ ե­թե հա­ջո­ղակ գոր­ծա­րար էր և ար­վես­տա­նոց էր կա­ռու­ցում, կամ գնում էր հար­մար մի տա­րածք, այն դարձ­նում էր ստեղ­ծա­գոր­ծա­կան օ­ջախ։ Ա­ռանց ար­վես­տա­նո­ցի հատ­կա­պես ե­րի­տա­սարդ նկա­րի­չը հայ­տն­վում է ա­նե­լա­նե­լիու­թյան շր­ջապ­տույ­տում։ Զի ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նո­ցը մի զար­մա­նահ­րաշք է, ուր իշ­խում են աշ­խար­հիկ մտահ­ղա­ցում­ներն ու հոգևոր ա­րա­րում­նե­րը։ Ար­վես­տա­նո՜ց։ Հնաոճ ո­րոշ ի­րեր, մի կտոր մա­սունք-կար­պետ և նկար­ներ ու քան­դակ­ներ, ա­նա­վարտ ար­դեն մի քա­նի տա­րի և ա­վար­տուն լիո­վին, պատ­րաստ ցու­ցադ­րու­թյան։ Ար­վես­տա­նոց­նե­րը հյու­րըն­կալ օ­ջախ­ներ են։ Միայ­նու­թյան մեջ ապ­րող նկա­րի­չը ստեղ­ծա­գոր­ծա­կան և՛ հա­խուռն, և՛ ե­րա­զա­յին մա­կըն­թա­ցու­թյան վեր­ջից հե­տո աշ­խարհ է վե­րա­դառ­նում և բա­ցում է դուռն աշ­խար­հի ա­ռաջ, քան­զի ա­րա­րել է ներ­կա ու վաղ­վա օր­վա հա­մար, երկ­րի հա­մար, ար­վես­տա­սեր հան­րու­թյան, գոր­ծըն­կեր­նե­րի հա­մար։ Աշ­խար­հի հա­մար։

Ար­վես­տա­նո­ցը ստեղ­ծա­րար այ­լա­խո­հու­թյան հան­գր­վան է։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան գա­լիք պայ­քա­րի հուն­դե­րը հա­ճախ ցան­վում, ծլար­ձա­կում էին հենց ար­վես­տա­նոց­նե­րում։ Մի՞­թե պա­տա­հա­կան է, որ խոր­հր­դա­յին այ­լա­խո­հու­թյան ա­ռաջ­նա­դիրք կազ­մա­կեր­պու­թյան` ԱՄԿ-ի հիմ­նա­դի­րը գե­ղան­կա­րիչ և Մեծ հայ­րե­նա­կա­նի մաս­նա­կից-շքան­շա­նա­կա­կիր Հայ­կազ Խա­չատ­րյանն էր։ Կա­րեն Սմ­բա­տյա­նի Երևա­նյան լճի ա­փին հան­գր­վա­նած ար­վես­տա­նո­ցում հա­ճախ էին ի մի գա­լիս 1965-ի հա­մազ­գա­յին ընդ­վզ­ման լե­գեո­ներ­նե­րը, Հայ­կազ Խա­չատ­րյա­նը, Շահեն Հա­րու­թյու­նյա­նը, Ստե­փան Զա­տի­կյա­նը։


Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տի ըն­թաց­քում, ա­վե­լի ստույգ` սկզբ­նա­փու­լում, ո­րոշ ար­վես­տա­նոց­ներ վե­րած­վել էին ժա­մա­նա­կա­վոր զի­նա­պա­հեստ­նե­րի։

Այժմ զա­վեշ­տա­բույր ու­ղերձ եմ հղում ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնք զուգ­վել են թավ­շյա պատ­մու­ճան­նե­րով, սա­կայն ի հե­ճուկս «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան», գո­ցել են ա­կանջ­նե­րը խծու­ծով և չեն լսում կեր­պար­վես­տի ան­դաս­տա­նից հն­չող կո­չե­րը, ի մաս­նա­վո­րի` ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րին ստեղ­ծա­գոր­ծա­կան ար­վես­տա­նոց­նե­րով ա­պա­հո­վե­լու տո­ղե­րիս հե­ղի­նա­կի գեր­հա­սու­նա­ցած ա­ռա­ջար­կը։
Հար­գե­լի ե­րես­փո­խան­ներ և կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ, նկա­րիչն ա­ռանց ար­վես­տա­նո­ցի նման է այն գրոս­մայս­տե­րին, ո­րը պար­տադր­ված սկ­սում է շախ­մա­տա­յին խա­ղը` ա­ռանց գլ­խա­վոր խա­ղա­քա­րե­րի` ձիու և նա­վա­կի։


Բայց ե­թե ա­սածս չըն­կալ­վեց ինչ­պես հարկն է (ին­չը միան­գա­մայն են­թադ­րե­լի է)` պար­զա­բա­նում եմ խն­դի­րը խիստ ա­ռար­կա­յա­կան մի օ­րի­նա­կով։ Պատ­կե­րաց­րեք, որ ողջ հո­գով ու սր­տով նվիր­վել եք երկ­րա­շի­նու­թյա­նը, փոր­ձում եք օ­րենք­ներ թխել, սա­կայն երկ­րի խոր­հր­դա­րա­նի ու­ղե­ղա­յին կենտ­րոն օ­վա­լաձև դահ­լի­ճից հան­վել են բո­լոր ա­թոռ­նե­րը, խցան­ված են միկ­րո­ֆոն­նե­րը, հե­ռա­ցել են լրագ­րող­նե­րը։ Իսկ մի՞­թե կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է լիա­րյուն աշ­խա­տել, ե­թե փակ­վեն աշ­խա­տա­սե­նյակ­նե­րի դռ­նե­րը, և նրանք տք­նեն վասն հան­րա­պե­տու­թյան բար­գա­վաճ­ման, ճե­մա­քայ­լե­լով մի­ջան­ցք­նե­րում, կամ էլ, ին­չու չէ, մտո­րե­լով ու ծրագ­րեր կազ­մե­լով` կա­ռա­վա­րա­կան տան ճա­շա­րա­նում, խո­նարհ­ված բու­րում­նա­լից բոզ­բա­շի ափ­սեի վրա։

Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան 11-րդ նա­խա­գահ Սու­րեն Սա­ֆա­րյա­նը վեր­ջերս ա­ռա­ջար­կեց ՀՆՄ-ին նվի­րա­բե­րել չօգ­տա­գործ­վող ար­տադ­րա­կան շենք, ո­րը կա­րող է ծա­ռա­յել նկա­րիչ­նե­րին` վե­րած­վե­լով ար­վես­տա­նո­ցա­յին մի նոր օա­զի­սի։ Նոր` զի Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում, ի մաս­նա­վո­րի մայ­րա­քա­ղաք Երևա­նում, հռ­չա­կա­վոր էին Լե­նինգ­րա­դյան-4, Կիևյան-24, Հրա­չյա Քո­չա­րի-13 շեն­քե­րը։


1950-ա­կան­նե­րին, երբ կա­ռուց­վում էր գե­ղա­շեն Կիևյան փո­ղո­ցը, պե­տու­թյու­նը չզ­լա­ցավ և մի ողջ շենք նվի­րա­բե­րեց նկա­րիչ­նե­րին, որ­տեղ նրանք ապ­րում և ա­րա­րում էին։ Այ­սօր շեն­քի պա­տին ա­գուց­ված հու­շա­քա­րե­րը երևե­լի նկա­րիչ­նե­րի հի­շա­տա­կե­լի ա­նուն­ներ են ներ­կա­յաց­նում, ո­րոնք բնակ­վել են Կիևյան-24-ում։


Լե­նինգ­րա­դյան-4 շեն­քը Ա­ջափ­նյա­կի ա­ռա­ջին նո­րա­կա­ռույց­նե­րից էր, տե­ղաբ­նակ­ներն այն իս­կույն պատ­վե­ցին «նկա­րիչ­նե­րի շենք» գու­նա­գեղ ան­վան­մամբ, 5-րդ հար­կը ար­վես­տա­նո­ցա­յին էր, արևա­հա­յաց, և ողջ պատն զբա­ղեց­նող պատուհան­նե­րը հու­շում էին, որ այս­տեղ ստեղ­ծա­գոր­ծում են կեր­պար­վես­տի վար­պետ­նե­րը։
Քո­չար-13-ը կա­ռուց­վեց նկա­րիչ­նե­րի հա­մար կոո­պե­րա­տիվ հի­մուն­քով։ Այ­սօր էլ այն կա, շա­րու­նա­կում է ծա­ռա­յել իր վեհ կոչ­մա­նը։ Այ­սօր ար­դյո՞ք անհ­նար է մի ըն­դար­ձակ շենք նվի­րա­բե­րել Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյա­նը և այն դարձ­նել «Նոր Հա­յաս­տա­նի» կեր­պար­վես­տա­յին օա­զի­սը։ Տե­րը վկա, անհ­նար չէ։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao