Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այս անգամ էլ՝ Ֆրանսիան

Այս անգամ էլ՝ Ֆրանսիան
02.11.2019 | 11:51

Թուրքիան խիստ դատապարտել է Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որ աջակցություն է հայտնում քրդական ազատագրական ուժերին (ՔԱԶ)՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հոկտեմբերի 31-ին հայտարարել է. «Մենք խիստ դատապարտում ենք Ֆրանսիայի Սենատում ու Ազգային ժողովում ընդունված որոշումը «Խաղաղության ակունք» գործողության առնչությամբ»՝ մեջբերել է AFP-ն: Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց բանաձև, որով դատապարտում էր թուրքերի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևեկքում ու աջակցություն հայտնում ՔԱԶ-ին: Անցյալ շաբաթ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նույնպես հաստատեց բանաձևի նախագիծը, որ առաջարկում էր աջակցել թուրքերի ռազմական գործողության դադարեցման ցանկացած եվրոպական կամ միջազգային նախաձեռնություն: Հոկտեմբերի 9-ի՝ Թուրքիայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության առաջին օրը Ֆրանսիան դատապարտեց ներխուժումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց: Հոկտեմբերի 23-ին Անկարան պաշտոնապես դադարեցրեց ռազմական գործողությունները Սիրիայում: Նույն օրը ռուսական զորքերը մտան սիրիական Քոբանի քաղաք՝ վերահսկելու քրդական զինված խմբավորումների նահանջը սիրիաթուրքական սահմանից: Պայմանավորվածությունը կայացել էր հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում:
RFI


Հ.Գ. ԱՄՆ ՊՆ նախարար Մարկ Էսպերը ամերիկյան զինված ուժերի կողմից Սիրիայի հանքավայրերի վերահսկողության անհրաժեշտությունը բացատրել է ռեսուրսները «Իսլամական պետությունից» պաշտպանելու և դրանց հասանելիությունը երկրի իշխանություններին ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ռազմական դաշինքի համար ապահովելու նպատակով: Էսպերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը գերակշիռ ռազմական ուժով պատասխան կտա ցանկացած խմբավորման, որը կսպառնա ամերիկյան ուժերի անվտանգությանը հանքավայրերի շրջանում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դոնալդ Թրամփին երկրի պատմության մեջ լավագույն նախագահն է անվանել՝ լավագույն ոչ թե լավ քաղաքականության համար, այլ այն պատճառով, որ ուղղակի հայտարարում է իր նպատակները, ներառյալ՝ նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու ցանկությունը: ԱՄՆ նախագահներին ընդհանուր առմամբ Ասադը հանցագործներ է անվանել, որոնց հաջողվում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ՝ իրացնելով լոբբիի շահերը։ Տասնյակ բանաձևեր դեռ կընդունվեն, Սիրիայի պատերազմը պտտվում է դեպի Միջերկրական ռազմավարական նշանակության ճանապարհների, նավթի ու գազի հանքավայրերի շուրջբոլորը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ