Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է կապերը Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ

Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է կապերը Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ
02.11.2019 | 21:36

Ռուս ուղղափառ եկեղեցին խզում է հարաբերությունները Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ: Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար Իլարիոնի խոսքով պատճառը Հունաստանի եկեղեցու որոշումն է, որով Աթենքը ճանաչեց Մոսկվայի պատրիարքությունից անջատված ուկրաինական ուղղափառ եկեղեցու օրինականությունը: Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները հայտարարում են, որ վաղը կիրակնօրյա ժամերգության ընթացքում, Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը այլ քույր եկեղեցիների շարքում Հունաստանի ուղղափառ եկեղեցին այլևս չի հիշատակի:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ