«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Էրդողանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
02.11.2019 | 21:39

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին: Բանակցություններին մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Վոլքան Բոզքըրը՝ նրան Անկարան առաջարկում է նշանակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 75-րդ նախագահ:

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ