Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսրայելական ընկերությունը WhatsApp-ով ավելի քան 20 երկրների պաշտոնատար անձանց է գաղտնալսել. Reuters

Իսրայելական ընկերությունը WhatsApp-ով ավելի քան 20 երկրների պաշտոնատար անձանց է գաղտնալսել. Reuters
03.11.2019 | 17:23

Facebook ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ իսրայելական NSO Group-ի՝ ընկերությանը մեղադրելով պաշտոնատար տարբեր մարդկանց WhatsApp-ի միջոցով վերահսկելու, հետելու համար:

Reuters-ի փոխանցմամբ՝ NSO Group-ի մշակած ծրագրով, փաստորեն, WhatsApp հավելվածի միջոցով հնարավոր է եղել հսկել ավելի քան 20 երկրի պաշտոնյայի:

«Ապրիլ-մայիս ամիսներին WhatsApp-ով հսկվել են հիմնականում ամերիկացի պաշտոնատար անձինք: Ծրագիրի միջոցով հնարավոր է եղել տեղեկատվություն ստանալ օգտատերերի հաղորդագրությունների, զանգերի, գտնվելու վայրի և այլ մանրամասների վերաբերյալ»,- նշված է դատական հայցի մեջ:


Բացի ԱՄՆ-ից՝ վերահսկվել են նաև Ամերիկայի դաշնակից երկրների ներկայացուցիչները: Լրատվականը նշում է, որ գաղտնի է պահվում, թե ով կարող է լինել նման հարձակման պատվիրատուն:

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ

տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" />
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում