Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե ՌԴ-ԱՄՆ պատերազմ սկսվի, ո՞վ կօգնի Ռուսաստանին

Եթե ՌԴ-ԱՄՆ պատերազմ սկսվի, ո՞վ կօգնի Ռուսաստանին
06.11.2019 | 11:15

Վերջին տեղեկությունների համաձայն՝ վերջերս ԱՄՆ-ՌԴ հարաբերություննները բավականին լարված էին ու լի հակասություններով: Եթե այդ երկրների միջև հանկարծ պատերազմ սկսվի, ո՞վ կուղարկի իր զինվորներին Ռուսաստանին օգնելու: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անսպասելի պատասխան է տվել այդ հարցին՝ Ռուսաստանին չի օգնի ոչ ոք, բացի իր «բանակից ու ժողովրդից»: ԱՄՆ-ի հետ դիմակայության մեջ Ռուսաստանին, իրոք, ոչինչ չի մնում՝ բացի իր ուժերի վրա հենվելը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի հզորությունը կրճատվեց բոլոր ուղղություններով, սակայն ռազմական առումով երկիրը շարունակում էր մնալ աշխարհում երկրորդը: Հենց ուժեղ բանակի պատճառով ՍՄՆ-ը ամեն կերպ արգելափակում է Ռուսաստանին, միևնույն ժամանակ՝չի կարող բաց կռվի մեջ մտնել, քանի որ հիանալի հասկանում է, որ այդպիսով կարող է մեծ տհաճությունների մեջ ընկնել:

Ռուսաստանի ցամաքային զորքերը մինչև հիմա ուժեղ են, ունեն մեծ թվով տանկեր ու բրոնետեխնիկա: Զինված ուժերը համալրվել են Т-14 «Արմատա» մարտական տանկերով, ավելի վաղ Т-90 և այլ տանկերով: Եթե երկիրը վճռի հարձակում սկսել, իր ուժերը բավական են, որ հեշտությամբ ամբողջ Եվրոպայի հարցերը լուծի, որ չի կարող հակառակվել առանց ԱՄՆ-ի օգնության: Ուժեղ են նաև ՌԴ ռազմատիեզերական ուժերը: Նրանք միակն են, չհաշված ԱՄՆ-ը, որ ունեն ռազմավարական ռմբակոծիչներ: Ռուսական Ту-95-ը և Ту-160-ը վախ են ներշնչում ԱՄՆ-ին, իսկ Су-35-ը համարվում է առաջնակարգ կործանիչ և հանգիստ կարող է մրցակցել F-22-ի հետ: Հիմա Ռուսաստանում հինգերորդ սերնդի Су-57-ներ են մշակվում, որ շուտով կստանան զինված ուժերը: Ամենից շատ կրճատվել էր ռուսական նավատորմի հզորությունը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը կորցրել էր մեծ նավեր, առավելևս ավիակիրներ կառուցելու հնարավորությունը: Սակայն Ռուսաստանը չի հրաժարվում ավիակիր ունենալուց և հիմա երկիրը զարգացնում է միջին ու փոքր նավեր, իսկ ատոմային սուզանավերի ոլորտում առաջվա պես հավասարը չունի:


Բացի երեք տեսակի զորքերից, Ռուսաստանն ունի ևս մեկ զորատեսակ, որի վրա կարող է հույս դնել՝ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, որ վախ ներշնչող գլխավոր ուժն են: Նրանց սպառազինության մեջ վիթխարի թվով հրթիռներ կան՝ միջուկային մարտագլխիկներով: Ամենից շատ ԱՄՆ-ը վախենում է Ռուսաստանի միջուկային ուժերից: Եթե Ռուսաստանը մնա նույն մակարդակում, ԱՄՆ-ը չի համարձակվի սադրել:
Sohu (Չինաստան)


Հ.Գ. Ընդունելով չինական պատկերացումները աշխարհի ռազմական պատկերի վերաբերյալ, մնում է զարմանալ, թե ինչու՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոնե դիվանագիտությանը տուրք տալով՝ չի ասել, որ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՀԱՊԿ-ը, ինչպես ՆԱՏՕ-ն, իր կանոնադրության մեջ ունի դրույթ, որ անդամներից մեկի վրա հարձակումը դիտվում է հարձակում բոլորի վրա: Այսինքն՝ ՀԱՊԿ բոլոր անդամները պարտավոր են պաշտպանել Ռուսաստանին: Թերևս այն պատճառով, որ Մոսկվան գիտի՝ միևնույն է՝ ՀԱՊԿ-ից ռազմական օգուտ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

28.03.2024