Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տարոն-Ավիա» ավիաընկերության վկայականը կասեցվել է

«Տարոն-Ավիա» ավիաընկերության վկայականը կասեցվել է
06.11.2019 | 19:21

«Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է՝ հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։


«Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է, և տրվել է 6-ամսյա ժամկետ թերությունները վերացնելու համար: Ընկերությունը որոշել է գործունեությունը դադարեցնել և «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ