Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պավլիկ Մանուկյան. Եթե պետք լինի՝ էլի ենք անելու

Պավլիկ Մանուկյան. Եթե պետք լինի՝ էլի ենք անելու
06.11.2019 | 19:23

Թե կամավորագրման պահով, թե ՊՆ նախարարի հետ անձամբ ես եմ խոսել, որ քաղաքական գործունեությունը դադարեցնում ենք, մենք պատրաստ ենք աջակցել պետությանն ու պետականությանը, Շենգավիթի դատարանում այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մասնուկյանը։

«Բոլոր մեր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր պատասխանին, մերժմանը, արժանացանք հալածանքի», - ասաց նա։ Պավլիկ Մանուկյանն ասաց, թե իրենց առջև դրված էր հայրենիքի կորուստը, այդ պատճառով են ապստամբել։ «Արել ենք, ես բազմիցս եմ հայտարարել, որ ճիշտ ենք արել, եթե պետք լինի՝ էլի ենք անելու», - հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ