Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գեղամ Գևորգյան. Ես որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում

Գեղամ Գևորգյան. Ես որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում
06.11.2019 | 19:25

Իմ գալու նպատակը 2 ֆակուլտետների ուսանողների եւ պրոֆեսորներին լսելն էր եւ հասկանալն էր, թե ինչ պահանջ ունեն, ինչու ունեն եւ պահանջները ներկայացման ձեւերի շուրջ պայմանավորվեցինք՝ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ խոսելով հայ բանասիորության ֆակուլտետի դեկանի եւ պրոֆեսորների հետ հանդիպման մասին։ Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են սկսել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի դեմ, նրանց էին միացել պատմության ֆակուլտետի ուսանողները։ Ուսանողներին սատարում էին նաեւ ուսանողները։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի մոտ ռեկտորը քննարկման էր հրավիրել դասախոսներին։


Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, որոնք դասադուլ են իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ պայմանավորվել են, որ դասադուլի հետագա ակցիաներն իրականացնելու են ուսումնական մասնաշենքից դուրս:


«Ես որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում, և փորձը ցույց է տալիս, որ դա անարդյունավետ ճանապարհ է` բռնանալ որևէ մեկի կարծիքին կամ դիրքորոշումներին: Մենք պայմանավորվեցինք, որ իրենք դասադուլն իրականացնեն համալսարանի մասնաշենքից դուրս, որպեսզի չխոչընդոտեն դասերին հաճախել ցանկացող ուսանողների դասապրոցեսին: Բոլորը չէ, որ միացել են դասադուլին կամ գործադուլին, որը դեռ չկա, բայց, եթե լինի էլ, ես նորմալ կհամարեմ»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ