Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանը Ֆորդոյի գործարանում սկսում է ուրանի հարստացումը

Իրանը Ֆորդոյի գործարանում սկսում է ուրանի հարստացումը
07.11.2019 | 13:57

Իրանը հայտարարում է, որ սկսել է ուրանի հարստացումը Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում՝ ավելի հեռանալով 2015-ի համաձայնագրից: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մամուլի խոսնակը հայտարարել է, որ գործակալության ներկայացուցիչները գտնվում են տեղում և Վիեննայի կենտրոնական գրասենյակ կփոխանցեն տեղեկություններ իրավիճակի մասին: ԱԷՄԳ-ից հայտարարել են, որ Իրանի հարցով արտահերթ նիստ կգումարեն Վիեննայում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թվիթերում գրել էր, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շնորհիվ Ֆորդոյի գործարանը շուտով կվերադառնա իր ողջ հզորությամբ աշխատանքին: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակ է հետապնդում:

Դիտվել է՝ 309

Մեկնաբանություններ