Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՀուԶանք ու Զանգ»-ի վերաբերյալ գրառումների պատճառով՝ պահանջում են Նաիրա Զոհրաբյանի հրաժարականը

«ՀուԶանք ու Զանգ»-ի վերաբերյալ գրառումների պատճառով՝ պահանջում են Նաիրա Զոհրաբյանի հրաժարականը
07.11.2019 | 13:59

«Հրապարակը» գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Նաիրա Զոհրաբյանի փոփոխության հարցն են քննարկում։ Հանձնաժողովի նախագահի դեմ վրդովմունքի պատճառը Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումներն են, հատկապես՝ «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացման մասին Զոհրաբյանի քննադատությունները, որ որևէ մեկն իրավունք չունի իր «հակահիգիենիկ և անառողջ բնազդներն իրացնել հանրային տարածքներում», և որ հանրային վայրերում «պատերին ծեփվելով և մարդկանց դիվահար ոռնոցներով ահաբեկելով՝ իրենք խախտել են մարդու իրավունքների և հատկապես երեխայի իրավունքի հետ կապված միջազգային միանգամից մի քանի կոնվենցիա»:


Մարիա Կարապետյանն ու Թագուհի Ղազարյանը Զոհրաբյանի հրաժարականի հարցը, մեր տեղեկություններով, բարձրացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտ։ Սակայն Մակունցը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ի քվոտայով է ընտրվել, և կարծիք է հայտնել, որ ինքը վստահ չէ, որ Զոհրաբյանի փոփոխությունից հետո ավելի կոմպետենտ թեկնածու կառաջադրվի։ Իր հնարավոր պաշտոնանկության մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ի տարբերություն Ձեր նշած երկու անդամների, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ են և հետապնդում են սոցիալական մի խմբի իրավունքները, ինձ համար՝ որպես հանձնաժողովի նախագահի, որպես պատգամավորի և քաղաքացու, բոլոր սոցիալական խմբերի և խավերի շահերը հավասար են»:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ