Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչո՞ւ է Գագիկ Ջհանգիրյանը հետ վերցրել դիմումը

Ինչո՞ւ է Գագիկ Ջհանգիրյանը հետ վերցրել դիմումը
07.11.2019 | 14:01

«Ժողովուրդը» գրում է․««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, որ վերականգնի իր երբեմնի կոչումներն ու պաշտոնը: Եվ հիմա, պարզվում է, որ դիմումը հետ է վերցրել: Հիշեցնենք, որ 2019-ի սեպտեմբերի 18-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց տարիներ առաջ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը և արդարացրեց նրան: Դատախազությունում խոսվում էր, որ հնարավոր է` Ջհանգիրյանը նախկին` դատախազի տեղակալի պաշտոնում վերականգնվի՝ չբացառելով, որ գլխավոր դատախազ էլ կնշանակվի, եթե մինչ այդ թոշակային տարիքը չլրանա:

Ինչո՞ւ եք Ձեր հայցը հետ վերցրել. «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հիմա երկրորդ բողոքը տանում եմ Քրեական պալատի որոշման հիման վրա, այ դրա համար եմ հետ վերցրել… Կա Ռոբերտ Քոչարյանի երկու ապօրինի հրամանագրերն անվավեր ճանաչելու մասին բողոք»: Ռ. Քոչարյանի 2008-ի հրամանագրերով Գ. Ջհանգիրյանն ազատվել էր դատախազի տեղակալի պաշտոնից և զրկվել դասային աստիճանից»:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ