Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՍԴ շուրջ զարգացումները դարձել են քաղաքական հարթակի առաջնային հարցերից մեկը

ՍԴ շուրջ զարգացումները դարձել են քաղաքական հարթակի առաջնային հարցերից մեկը
07.11.2019 | 14:04

«Փաստը» գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները դարձել են հայկական քաղաքական հարթակի առաջնային հարցերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը։ Չնայած փաստին, որ իշխանությունները հնարավոր ու անհնար ճանապարհներով ձեռնամուխ են եղել ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, սակայն նրանց նախաձեռնությունները չեն ունենում իրենց համար փափագելի արդյունքը։ Մենք նախորդ հրապարակումներում արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի փակ քննարկումներ է ունեցել, որոնց ներկա են գտնվել նաև միջազգային փորձագետներ ու սահմանադրագետներ։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ հանդիպումների արդյունքում արդեն իսկ նախնական քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի, հնարավոր կլինի ոչ միայն ազատվել Թովմասյանից, այլ նաև ամբողջությամբ վերացնել Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ։


Պատահական չէ, որ իշխանամերձ փորձագիտական շրջանակները վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են այս թեզը նետում շրջանառության մեջ։ Նման գործելաոճն ընդունված է միջազգային պրակտիկայում. այսպես կոչված՝ «օվերտոնի պատուհանի» սկզբունքով հանրության ականջին աստիճանաբար հնչեցվում են իշխանության քիմքին հաճելի թեզեր, որոնք ժամանակի ընթացքում ստանում են ավելի հաճախակի բնույթ, հետագայում արդեն՝ հստակ օրենքի տեսք։


«Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ-ն որպես ինստիտուտ ՀՀ դատաիրավական համակարգից վերացնելու մասին դրույթն առաջիկայում կսկսի ավելի հաճախ շրջանառվել, և, ըստ ամենայնի, դրա մասին կբարձրաձայնվի միայն գարնանը, ապա և քննարկման կներկայացվի համապատասխան նախագիծը։ Ի դեպ, տարբերակներից մեկը ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորումն է և, ըստ այդմ, նոր Բարձր դատարանի ձևավորումը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի հետ կապված հնարավոր է անցկացվի նաև հանրաքվե»:

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ