Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գևորգ Կոստանյան. Վենետիկի հանձնաժողովն ասաց՝ տղերք, իշխանության տարանջատումը պահենք

Գևորգ Կոստանյան. Վենետիկի հանձնաժողովն ասաց՝ տղերք, իշխանության տարանջատումը պահենք
07.11.2019 | 14:05

Ինձ համար Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մեկ ձևակերպում կար անհանգստացնող, որ Հայաստանում անհրաժեշտ է վերագործարկել Սահմանադրությունը՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հաղորդմանը ասել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Վենետիկի հանձնաժողովը խոսում է ԱԺ-ի լեգիտիմությունից, բայց նույն ժամանակ ՍԴ-ի գործունեության ապահովման անհրաժեշտության մասին: Ըստ էության՝ նա ասում է իշխանությունների տարանջատումների սկզբունքների խախտման մասին: Դրա համար ասում է, որ Սահմանադրությունը պետք է վերագործարկել: Այսպես ասած, ասում է՝ տղե՛րք, իշխանության տարանջատումը պահենք՝ ԱԺ, դատարան և կառավարություն»,- ասաց Կոստանյանը: Ըստ նրա՝ եթե Վենետիկի հանձնաժողովը նման ձևակերպում է տալիս, ուրեմն բոլորով անհանգստանալու առիթ ունենք: «Ես չեմ հիշում մի դեպք, որ Վենետիկի հանձնաժողովը սրան մոտ հայտարարություն անի»,- ասաց նա և հավելեց, որ սա իսկապես երկրի համար վտանգավոր է, և եթե Վենետիկի հանձնաժողովը նման դիրքորոշում է հայտնում, նշանակում է, որ երկրի նկատմամբ վերաբերմունքը, որպես իրավական, ժողովրդավարական երկրի սկսում է նվազել: Ըստ նրա՝ սրանով պետության լեգիտիմությունը խնդրի առաջ է կանգնում:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ