«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց
07.11.2019 | 14:06

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են։ Այնտեղ են ՀՅԴ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառը մեծ ազմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ: Երեկ ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից հավաքել իրերն ու հեռանալ։
Կառավարության դիմաց են նաև սևազգեստ մայրերը, որ պահանջում են խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր-որդիների մահվան հանգամանքների արդար քննություն:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ